Թունավորում բոտուլիզմից. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15.15-ից 21.00-ի սահմաններում, բոտուլիզմից թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Ա. Խաչատրյան 25 շենքի 16-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Աստղիկ Արմենակյանը, Արափի գյուղի բնակչուհի, 1995 թ. ծնված Ջեմմա Իսահակյանը և Հայկավան գյուղի բնակիչ, 1963 թ. ծնված Հովիկ Քալաշյանը:
Ըստ բժիշկների Հ. Քալաշյանի առողջական վիճակը միջին ծանրության է, Ջ. Իսահակյանը, տեղափոխվել է Գյումրու մանկական հիվանդանոց, և առողջական վիճակը բավարար է, իսկ Ա. Արմենակյանը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել