«Չորրորդ ինքնիշխանություն». Կծան Միշայի աղջիկը միլիոններ է յուրացրել
Տարիներ առաջ, երբ Արտաշատ քաղաքի թիվ 6 դպրոցի տնօրեն նշանակվեց Աննա Խուդավերդյանը, արտաշատցիները դա ընկալեցին որպես նրա հոր` Կծան Միշայի հանդեպ Ռոբերտ Քոչարյանի անձնական երախտագիտության արտահայտություն: Ոլորտին տեղյակ մարդիկ նշում են, թե ամբողջ Հայաստանում Աննա Խուդավերդյանը միակն է, որ լոգոպեդի որակավորմամբ` նշանակվել է տնօրեն:
Հիշեցնենք, որ Կծան Միշան` Միշա Խուդավերդյանը հայտնի դարձավ Խուճուճ Էդոյի` Էդուարդ Մադաթյանի դեմ սարքված շինծու գործի շրջանակներում. Կծանն իրավապահ մարմիններին հայտնել էր, որ Խոսրովի արգելոց այցելող Խուճուճ Էդոն իրեն պատվիրել է սպանել Խոսրովում հաճախակի որսի գնացող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին:
Որսի սիրահար պաշտոնյաների համար «որսաշան» կարգավիճակ ունեցող, այսինքն` խփված որսի հետեւից վազող Կծանը պարգեւատրվեց 2003 թ. ընդդիմության շարքերն անցած Մադաթյանին ամբաստանելու համար: Սակայն, երեւում է՝ եկել են պարգեւները ետ վերցնելու ժամանակները. Արտաշատում «ՉԻ» աղբյուրի փոխանցմամբ` Կծանի աղջկա դպրոցում առաջին անգամ լուրջ ստուգումներ են անցկացվել:
Նախնական տվյալներով` պարզվել է, որ Աննա Խուդավերդյանը դպրոցի յուրաքանչյուր ուսուցչից յուրացրել է առնվազն 1 միլիոն դրամ: Արտաշատում որպես «Կծանի աղջկա դպրոց» հայտնի դպրոցում տիրող վիճակի եւ ստուգումների մանրամասները «ՉԻ»-ին կներկայացնի առաջիկայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել