Մսուր-մանկապարտեզում թունավորվել է 13 երեխա
Նոյեմբերի 6-ին` ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Արարատ գյուղի 13 անչափահաս բնակիչներ:
Պարզվել է, որ երեխաները սննդային թունավորումը ստացել են գյուղի մսուր-մանկապարտեզում: Նրանցից երեքը մնացել են հիվանդանոցում` լրացուցիչ բուժօգնություն ստանալու, իսկ մյուսները առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձվել են տուն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել