HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի երկրաշարժը զգացել են Սյունիքում, Վայոց ձորում ու Արարատում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով 10.26-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.52˚ և արևմտյան երկայնություն 46.74˚:

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` ք. Քաջարանում և Կապանում 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում 2-3 բալ ուժգնությումբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter