HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորածնին թողել են անօգնական և հեռացել

Նոյեմբերի 6-ին` ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի  և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել:

Նույն օրը` ժամը 21.00-ին, մեկնած օպերատիվ խմբին Ջրվեժ թաղամասի մի բնակչուհի հայտնել է, որ  ժամը 19.30-ին անհայտ անձն իրենց շենքի 3-րդ հարկում գտնվող 9-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց թողել է նորածին երեխա և հեռացել:

Նորածնի բարուրի մեջ դրված է եղել հետևյալ գրությունը. «31.10.2012 թ., ՄԱՐԻԱՄԻԿ»: Նշված է եղել նաև, որ «երեխային թողնում է կարիքից դրդված»:

Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային անօգնական թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ (1)

Gor
Զգույշ եղեք Մարդիկ, քանզի հատուցման ժամին Ձեզ էլ կթողնեն կարիքից դրդված...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter