Սերժ Սարգսյանը՝ ՌԴ դեսպանատանը
Ռուսաստանի Դաշնության Ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
Շնորհավորելով դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ՝ հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները և համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել