HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ անդրադարձ է կատարվել հոբելյանական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքին և արդյունքներին: Մասնավորապես, նշվել է, որ արդեն իսկ տեղի է ունեցել «Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմաաստղագիտական գիտաժողով, որին մասնակցել են 50-ից ավելի գիտնականներ: 

Կազմակերպվել է նաև Անանիա Շիրակացուն նվիրված երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, թեմատիկ գրքային ցուցահանդեսներ, ստեղծվել է Անանիա Շիրակացի թվային շտեմարան և կայք, տեղի է ունեցել «Անանիա Շիրակացի - 1400» հոբելյանական ցուցահանդես: Անցկացվել է նաև «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում բարեկարգման աշխատանքներ են կատարվել Կումայրիի 7-րդ դարի եկեղեցու տարածքում: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են Անանիա Շիրակացուն նվիրված բաց դասեր, քննարկումներ և այլն: Նախատեսվում է 2013 թվականին հրատարակել «Անանիա Շիրակացի. ուսումնասիրություններ» գիրքը: 

Այնուհետև քննարկվել են նիստի մասնակիցների առաջարկները՝  Անանիա-Շիրակացու 1400-ամյակին նվիրված այլ հոբելյանական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջոցառումները կազմակերպել բարձր մակարդակով և հանրությանը ներգրավել այդ գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter