HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Վովա Գասպարյանի շռնդալից PR ակցիան

Անցած գիշեր հանրապետության մայրուղիների վրա ամենաիսկական մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է տիրել։ Դիմակավոր ու ավտոմատավոր ոստիկանները, կարմիրբերետավորները եւ ոստիկանության մարզային բաժինների ծառայողները կանգնեցրել են փայտ տեղափոխող կիսաբեռնատար ու բեռնատար մեքենաները ու, վարորդներով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ մեքենաները տեղափոխվել են Երեւան՝ Հրազդան մարզադաշտին կից տարածք, վարորդներին էլ տարել են ոստիկանության 6-րդ վարչություն։

Ըստ ոստիկանության՝ այս ամենը տեղի է ունեցել ապօրինի ծառահատումների, փայտագողության դեմ պայքարի շրջանակներում, մինչդեռ վարորդները երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ ոստիկանները չեն էլ ստուգել իրենց մոտ համապատասխան փաստաթղթեր կա՞ն, թե՞ ոչ։ Պատկերացնելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել գիշերը, եւ ինչ «օպերացիա» էր սա, հիշատակենք մի շատ կարեւոր հանգամանք։

Կիրակի օրը հեռուստատեսությամբ Վովա Գասպարյանը, ապօրինի ծառահատումների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, խրոխտ տոնով հայտարարեց. «Մեկ–երկու օր հետո դուք կլսեք»։ Եվ ահա լսեցինք։ Շռնդյունով։

Իսկ իրականում տեղի ունեցավ ոստիկանության հերթական PR ակցիան։ Այլ կերպ հնարավոր չէ որակել միջոցառումը, որի ժամանակ որեւէ մեկին չի հետաքրքրել փայտն օրինակա՞ն է տեղափոխվում, թե՞ ոչ։ Պետք էր փայտով բեռնված մեքենաներ բերման ենթարկել եւ մայրաքաղաքում կուտակել, ոստիկանները հենց դա էլ արել են։

Երեկ բերման ենթարկված վարորդների բարեկամները ողջ օրվա ընթացքում տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի եւ ինքնազգացողության մասին։ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում նրանցից շատերը պատմել են, որ իրենց հարազատները փայտ են տեղափոխել ոչ թե վաճառելու ու հարստանալու, այլ ձմռան համար անհրաժեշտ սննդամթերքի հետ փոխանակելու համար միայն։

Սահմանամերձ գյուղերից մեկի մի բնակիչ էլ, որի որդին բերման ենթարկվածների մեջ է, իր վրդովմունքը հետեւյալ կերպ է արտահայտել. «Ստեղ կտրած ծառ չկա։ Թափոններ են։ Մարդիկ կիլոմետրերով քայլում են անտառում, գտնում են, հավաքում են ու ուզում են ծախեն, որ ձմռանը երեխեքը ուտելու բան ունենան։ Սահմանի վրա ապրող մարդիկ ենք։ Ավտոմատով մեր վրա կրակում են, գյուղում սով ա, սով... Դակումենտները բանի տեղ չեն դրել ու մեքենան բերել են ստեղ։ Եթե դակումենտը չի անցնում, օրինականություն էլ չկա, թող էդ դակումենտը չտային»։

Մեկնաբանություններ (3)

Վայոդյա
Վովան տող Բուլկուն բռներ, ոչ թէ Բուլկու կողմից դաբրո ստացած անտառ հատողներին
Артур
Все правильно сделал Гаспарян. Так и надо продолжать, чтоб отсохла рука рубящего. И нечего включать тут бедных и жалких, не вчем не повинных - просто не нужно рубить лес, тем более тот, который не вы сажали. Давно нужно было такую акцию провести чтоб не повадно было рубить. Молодец Вова!
Ono
mi mtaceq joxovurd verevn astvac ka to anen inch karan ,meka gox@ mnuma gox mexqnel qcumen hasarak joxovrdi vra

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter