HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Տավուշի մարզում 100-ից ավելի խոզ է սատկել

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներից: Նրանք «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց մոտ այս մեկուկես ամսվա ընթացքում 100-ից ավելի խոզ է սատկել: Բացի այդ, այս տարվա ընթացքում համայնքի անասունները երբեւէ չեն պատվաստվել:

Նրանց խոսքով՝ խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտ է, որը մի անգամ էլ է եղել եւ ախտորոշվում է միայն Անգլիայում, քանի որ Հայաստանում լաբորատոր տեխնիկա չկա:

«Ժողովուրդը» երեկ ամեն կերպ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել, բայց նույն համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հակիրճ գտնվեց. «Դրանք հեքիաթներ են»: Մինչդեռ բնակիչներն ահազանգում են:

Մեկնաբանություններ (1)

es em
ay marzpet xi heqiatum xoz chi satkum?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter