«Չորրորդ ինքնիշխանություն». տարոսը մեզ
ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Արմեն Աշոտյանը հանրապետականների իշխանության պահպանման օրենք է հայտնագործել, ըստ որի՝ եթե մի երկրում հանրապետականները պարտվում են, մի ուրիշ երկրում չեն պարտվում:
«ՉԻ» - Ըստ երեւույթին, Արմեն Աշոտյանը ստիպված է եղել հապշտապ այսպիսի «օրենք» հորինել: բանն այն է, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատանը, մասնակցելով ինչ-որ ընդունելության եւ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին (որտեղ, ինչպես հայտնի է, հանրապետական թեկնածուն պարտվել է), նա ասել է՝ «տարոսը մեզ»:
Ու քանի որ վտանգ է առաջացել, որ հարազատ կուսակցությունում իրեն կարող են դրա համար մի լավ ծեծել, անմիջապես մտել է «ֆեյսբուք» եւ շտկել իր դարակազմիկ սխալը:
Ի դեպ, ֆիզիկայում իսկապես կա էներգիայի պահպանման եւ փոխակերպման օրենք: Եվ եթե դա տարածենք քաղաքական դաշտի վրա, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում հանրապետականների իշխանությունը չի վերանում, պարզապես փոխակերպվում է մեկ այլ ձեւի:
Ամենայն հավանականությամբ, ընտրություններից հետո հանրապետականների համար ինչ-որ բան կփոխվի: հուսանք՝ խափանման միջոցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել