HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրական եզրակացություն՝ ՄԻՊ-ին տրվելիք գումարն ավելացնելու առաջարկին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին ամփոփեց «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող քննարկումների արդյունքները:

Հանձնաժողովը քննարկեց «2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը համաձայն ՄԻՊ կողմից ներկայացված հայտի (188.375.9 հազար դրամ) նախատեսելու հարցը:

Ինչպես տեղեկացրեց Էլինար Վարդանյանը, 11.817.3 հազար դրամով պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման ավելացման առաջարկը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի, որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի՝ օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացմամբ եւ ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստոցնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին առաջարկին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter