HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն «ստանդարտ ակտիվության մեջ է»

Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների վերջին օրերի պասիվությունը մամուլին թույլ է տալիս ենթադրել, որ վերջիններս սպասողական վիճակի մեջ են եւ հարաբերական «հրադադար» են հայտարարել: ԲՀԿ-ական պատգամավորները նույնիսկ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցին չներկայացան եւ չշփվեցին լրագրողների հետ:

Արդեն լուրեր են շրջանառում, որ առաջիկայում հնարավոր է կոալիցիայի պառակտում լինի եւ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: «Նման բան չկա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Այն հարցին, թե վերջին ամիսներին ինչո՞ւ են Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակից պատգամավորները պասիվություն դրսեւորում մամուլի հետ շփվելու եւ հայտարարություններ անելու հարցում, Խաչիկ Գալստյանն ասաց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավելի շատ գործով է զբաղված, բոլորն էլ իրենց գործունեությունն են իրականացնում: Խորհրդարանական խմբակցությունն էլ իր նորմալ տեմպով աշխատում է եւ ստանդարտ ակտիվության մեջ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter