HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություններ կատարած կանայք հայտնաբերվել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները,  իրացնելով օպերատիվ տվյալները, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, նոյեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Քանաքեռ 6-րդ փողոցից բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էլմիրա ու Գայանե Սարգսյաններին:

Նրանք խոստովանել են, որ հագուստ վաճառելու պատրվակով պարբերաբար մտել են Երևան քաղաքի և մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել է տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար:  Երբեմն նրանց է միացել նաև Էլմիրա Սարգսյանի քույրը` 1972 թ. ծնված Ալվարդ Սարգսյանը:

Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter