Ներդրվում են նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Կառավարությունը որոշել է ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը։ Նորաստեղծ ՊՈԱԿ-ը պետք է կազմակերպի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց տեխնիկական սպասարկման հարցերը։
Նիստի հավանությանն է արժանացել նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունման դեպքում կաճեն հարկային մուտքերը, որոնց գնահատումը համապատասխան տվյալների բացակայության և ներկայումս կատարվող խախտումների իրական ծավալների անորոշության պատճառով, անհնարին է։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Նկատի առնելով հարցի կարևորությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարությանը հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով համապատասխան պարզաբանումներ տալ ՀԴՄ օգտագործող շահառուներին։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2012 թ. պետբյուջեում, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում։ Նոր որոշման նպատակն է արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի գծով ՀՀ 2012 թ. պետբյուջեում նախատեսված ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներով կատարել մի քանի վերաբաշխում` ելնելով այդ ծրագրերի իրականացման ընթացքից, ինչպես նաև նոր դրամաշնորհային ծրագիրը ներառել 2012 թ. պետբյուջե։ Փոփոխելով իր նախկին որոշումներից ևս մեկը` կառավարությունը ճշտել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հանրակրթական դպրոցներին տրվող աջակցության գումարները։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել