HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրը դանակահարել է որդուն

Նախօրեին՝ ժամը 15:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Գրիգոր Ի.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18:30-ին, Գետամեջ գյուղից բերման է ենթարկվել 1927 թ. ծնված Խաչիկ Ի.-ն: Նա խոստովանել է, որ ժամը 15:00-ի սահմաններում տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է որդուն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter