Հաստատվել է մեկ նոր դեպք
Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատվել է սիբիրյան խոցի կասկածելի ևս մեկ դեպք։ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձևն է, վիճակը միջին ծանրության է։ Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։
«Հիվանդ անասուն հայտնաբերված բոլոր տարածաշրջաններում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից շարունակվում են բակային համայցերը, կանխարգվելիչ և հակահամաճարակային միջոցառումները»,- տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել