HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հետ

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սուլեյմանիայում  հանդիպեց  Իրաքի  Հանրապետության  նախագահ Ջալալ Թալաբանիի հետ:

Փոխվարչապետն Իրաքի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ  երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

Ջալալ Թալաբանին ընդգծեց, որ Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ ակտիվացմամբ: Նա ողջունեց կողմերի ջանքերը` միջկառավարական հանձնաժողովը  կարճ ժամկետներում ձեւավորելու եւ առաջին նիստը գումարելու ուղղությամբ:

Փոխվարչապետը ներկայացրեց հանձնաժողովի նիստի արդյունքները: Անդրադարձ եղավ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման անհրաժեշտությանը: Ա. Գեւորգյանը տեղեկություններ հաղորդեց մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես խոսվեց  տրանսպորտային, նավթագազային, էներգետիկ  եւ մի շարք այլ ոլորտներում գործակցության հեռանկարների մասին:

Երկուստեք կարեւորվեց  առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, արձանագրվեց, որ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում իրականում գոյություն ունեցող ներուժին, եւ նոր ձեւավորված միջկառավարական հանձնաժողովի առաջնահերթ խնդիրը պետք է լինի այդ ներուժի բացահայտումն  ու իրացումը:

Իրաքի նախագահը կարեւորեց համատեղ ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա նաեւ իր բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի նախագահին:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային  խնդիրներին  վերաբերող հարցեր: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց տարածաշրջանի երկրների հետ  Հայաստանի հարաբերությունների մասին: Նա ողջունեց Իրաքի իշխանությունների` երկրի  կայունացմանն ուղղված ջանքերը եւ խաղաղություն մաղթեց Իրաքի բարեկամ ժողովրդին:

Իրաքի նախագահն առանձնահատուկ ջերմությամբ խոսեց  հայ համայնքի մասին`  ընդգծելով նրա դերը Իրաքի զարգացման գործում:   

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter