HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Գեւորգյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահին

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Էրբիլում  հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Քուրդիստանի նախագահը ողջունեց հայկական պատվիարկության այցը Էրբիլ` նշելով, որ  նման փոխայցելությունները խթան կհանդիսանան բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի զարգացման համար: Նա ընդգծեց, որ Իրաքյան Քուրդիստանը շահագրգռված է Հայաստանի հետ լայն համագործակցության հաստատումով եւ  խորացումով, ինչպես նաեւ  կողջունի հայկական գործարար ներկայությունը Քուրդիստանում: Մ. Բարզանիի խոսքով`  հայ եւ քուրդ ժողովուրդների դարավար բարեկամությունը, ինչպես նաեւ Քուրդիստանում հայ համայնքի եւ Հայաստանում քրդական համայնքի  առկայությունը դրա համար լավ հիմքեր են ստեղծում:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նույնպես ընդգծելով  հարաբերությունների զարգացման հայկական կողմի պատրաստակամությունը: Նա տեղեկացրեց միջակառվարական հանձնաժողովի նիստի արդյունքների մասին` մասնավորապես անդրադառնալով  էներգետիկ եւ նավթագազային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններին:  Ա. Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ հայ- իրաքյան հարաբերություններում Քուրդիստանի հետ փոխգործակցությունը  կարող է կարեւոր դերակատարում ունենալ:  

Զրուցակիցները քննարկեցին առեւտրատնտեսական համագործակցության  զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Մասուդ Բարզանիին` հայ համայնքի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի համար: Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Փոխվարչապետը խաղաղություն եւ բարօրություն մաղթեց քուրդ ժողովրդին եւ հաջողություններ` երկրի անվտանգությանն ու կայունությանն ուղղած իշխանությունների ջանքերին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter