HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության լայնածավալ գործողությունները ծառահատման դեմ. բերման է ենթարկվել 55 անձ

Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ծավալուն գործողություններ են իրականացվել ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք է տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը բարձված է եղել տախտակով, երկուսը՝ ընկուզենու փայտով (որի մեկ խորանարդ մետրի շուկայական գինն, ի դեպ 300 հազար դրամ է), իսկ մնացածը՝ վառելափայտով: Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ հարյուր մեքենա, որոնք կներգրավվեն արդեն իսկ սկսված քննության ընթացքում:

Ստուգումներ են իրականացվել 18 փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ և այլն:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցությամբ մի քանի ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 55 անձ, մեկը ձերբակալված է:

Գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են փաստաթղթեր, որոնք կամ կեղծ են, կամ ժամկետանց, հայտնաբերվել են հատումն արգելված ծառատեսակներ կտրելու դեպքեր, փաստաթղթում նշված և առկա փայտանյութի տեսականու անհամապատասխանութւթյան դեպքեր և այլն: Նշանակվել են տասնյակ մասնագիտական փորձաքննություններ:

Կատարվում են ստուգումներ, որոնց ընթացքում ոչ միայն վերջնականապես կճշտվեն անտառի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող վայ-ձեռնարկատերերը, այլև նրանց «տանիքները»:

Ոստիկանության թիրախը ո՛չ փայտ տեղափոխող վարորդն է, ոչ էլ փայտահատ գյուղացին: Մանավանդ, որ գյուղացին ապօրինության անհրաժեշտություն չունի. յուրաքանչյուր գյուղաբնակ ընտանիքի 8 խորանարդ մետր անվճար վառելափայտ է հատկացվում:

«Միայն Իջևանի շրջանում շուրջ հինգ տասնյակ փայտամշակման ձեռնարկություն է գործում: Ենթադրելի է, որ նույնքան էլ՝ անտառ ունեցող մյուս տարածաշրջաններում: Եվ այդ ձեռնարկություններն աշխատում են գիշեր-ցերեկ, քանի որ պատվիրատուներն ու «տանիքները» ոչ մի կերպ չեն հագենում, ինչը հղի է բնապահպանական աղետի հեռանկարով: Հետևաբար ոստիկանության գործողություններն այս ուղղությամբ շարունակական և ավելի ծավալուն են լինելու, որոնց մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (2)

Վ. Առաքելյան
Առնվազն անցած 20 տարիների յուրաքանչյուր օրվա մեր բոլոր անտառների կորուստը ամենաքիչը եղել է այնքան ինչքան այս մեկ օրում, մեկ մարզի փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններում, չորանոցներում կամ պարզապես վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենաներում է հայտնաբերվել: Հարց է ծագում, ինչու ուստիկանները այսքան ուշացումով սկսեցին իրենց գործը: Իսկ միգուցե ավելի մեծ ,,Շնաձկների,, համար այլևս անտառ չի մնացել?
Артур
Все правильно. Никаких там простых людей нет. Все злостные лесорубы которые живут тем, что грабят армянский лес. Пусть занимаются другим делом.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter