HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները թաքցրել են հանցագործության դեպքերը

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողներ, 2011-2012թթ.ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝ կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի վերաբերյալ, խմբային շահերից ելնելով, նշված հանցագործության դեպքերը թաքցրել են եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով քաղաքացիների եւ պետության օրինական շահերին:

Քրեական գործով կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter