«Հրապարակ». նախագահի թեկնածու են փնտրում
Այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թևի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է։
Թերթի տեղեկություններով, նրանք փորձում են համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին՝ համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը։
Սակայն թերթի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում։ «Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից»,– տեղեկացրել են թերթին։ Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, և ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա՝ հարցին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք՝ նա հռչակվել է «Տարվա մարդ»՝ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով։ Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնեևք»,– ասել է նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել