«Հայկական ժամանակ». փայտի վառարաններ` «Բաքսի»-ի փոխարեն
Երևանի բնակիչների շրջանում տարեցտարի մեծանում է փայտի վառարանների պահանջարկը՝ թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել են մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցի կրպակներում վառարաններ վաճառող արհեստավորները։
Վերջիններս փոխանցել են, որ նախկինում իրենց հաճախորդները եղել են գյուղերի բնակիչները, բայց իրավիճակն արդեն փոխվում է։ Մինչդեռ 7-8 տարի առաջ, ըստ արհեստավորների, փայտի վառարանի սպառման ծավալներն այնքան էին նվազել, որ իրենք մտածել են՝ այլևս իմաստ չունի դրանք «արտադրել»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել