«Ժողովուրդ». պատգամավորի որդին «ուշադրությունից» դուրս է մնացել
Պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդին` Մակար Պետրոսյանը, ծեծկռտուքից հետո այդպես էլ չհայտնվեց ոչ ոստիկանության հաղորդագրություններում, ոչ էլ մեղադրյալ աթոռին:
Բայց մեղադրական եզրակացության մեջ «խուլիգաններ» անվան կողքին հիշատակվել է Մակարի անունը, և գործն այդպես էլ մտել է դատարան: Սակայն այնտեղ Մակարին «մաքրել» են գործից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին` ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Մակարն իր երեք ընկերների հետ մտել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի ընտրատեղամասերից մեկը, որտեղ ոստիկանների ու քաղաքացիների ներկայությամբ խումբը ծեծել և հայհոյել էր թեկնածուներից մեկի վստահված անձ Արման Սարգսյանին: Դրանից մոտ 15 րոպե առաջ Մակարը և նրա համախոհները ծեծի էին ենթարկել նաև Բամբակաշատի գյուղապետի մրցակցի եղբոր որդուն: Այս երկրորդ միջադեպն ընդհանրապես չի ներառվել մեղադրականում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել