HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթար Մյասնիկյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

Նոյեմբերի 8-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 03 ՏՏ 802 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների ժամանումը՝ վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Նադարյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալ­սա­րա­նական հիվանդանոց: Վերջինս ժամը 19.35-ին մահացել է, իսկ ուղևոր Հակոբ Նադարյանը մահացել է տեղում:

Փրկարարները դուրս են բերել դին ավտոմեքենայից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter