HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ` Հարավկովկասյան երկաթուղում

Հարավկովկասյան երկաթուղում կատարվել են մի շարք կադրային փոփխություններ:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով՝ Վլադիմիր Իվանի Լյոգկին նշանակվել է ֆիրմային-տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալի պաշտոնում:

Վլադիմիր Լյոգկին ծնվել է 27.02.1960 թ. Ուկրանինայում՝ Տրենպոլի մարզի Բուչաչ քաղաքում: 1984 թ. Ավարտել է Մոսկվային երկաթուղային ինժեներների  ինստիտուտը: Երկաթուղյին համակարգում աշխատանքը սկսել է 1978թ.՝ որպես կայարանիսլաքավար: Մինչ «ՀԿԵ» ՓԲԸ-ում նշանակումը զբաղեցրել է «Երկաթուղային ռետրո ծառայություն» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:

Մի քանի օր վաղ Եվգենի Ալեքսանդրի Լադոշան նշանակվել է նյութատեխնոլոգիական մատակարարման տնօրինության պետի պաշտոնում:

Եվգենի Ալեքսանդրի Լադոշան ծնվել է 07.05.1967 թ. Բրյանսկի մարզի Ունեչա քաղաքում: 1998 թ. ավարտել է Ռուսաստանի տրանսպորտի պետական բաց տեխնիկական համալսարանը: Երկաթուղու համակարգում աշխատանքը սկսել 1982 թ.՝ որպես ջերմաքարշի մեքենավարի օգնական: Մինչ «ՀԿԵ» ՓԲԸ-ում նշանակումը զբաղեցրել է «ՌԵ» ԲԲԸ մասնաճյուղի քարշակային շարժակազմի վերանորոգման մոսկովյան տնօրինության նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման համակարգման սեկտորի պետի պաշտոնը: 

Նշանակումները պամանավորված են տվյալ ուղղություններում աշխատանքների ակտիվացման և արտադրական գործընթացների օպտիլալացման անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում է ՀԿԵ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter