HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Balloon Fiesta և երազանքների իրականացում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսօր Հյուսիսային պողոտայում անցկացրել է «Բալուն ֆիեստա» (Balloon Fiesta)՝ «Փուչիկների ֆիեստա» ծրագիրը, որին մասնակցել են բազմաթիվ երիտասարդների մայրաքաղաքից և մարզերից։

Միջոցառման մասնակիցները երկինք բաց են թողել գունավոր փուչիկներ՝ դրանց վրա գրելով իրենց ամենանվիրական երազանքները։ Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով։ Իրենց կատարումներով հանդես են եկել պետական և ոչ պետական բուհերի շնորհալի ուսանողներ։ Անցկացվել են տարաբնույթ մրցույթներ, որոնց հաղթողները պարգևատրվել են։

Ծրագիրն ամենամյա է, և ինչպես նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, միջոցառման նպատակն է համախմբել Երևանի և մարզերի երիտասարդներին։

«Բալուն ֆիեստաներ անցկացվում են ամբողջ աշխարհում։ Նման միջոցառումները նաև հնարավորություն են ընձեռում երիտասարդներին ավելի հետաքրքիր ու բովանդակալի անցկացնել իրենց ազատ ժամանցը»,- հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նշել է Կ. Ավագյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter