HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտորն արտաժամյա աշխատեցնում ու չի վճարում աշխատողներին

2008-2012 թթ.  ընթացքում  ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ)  իրականացրել է 2 ստուգում: Ընդհանրապես այդ ստուգումներն  արվում են` բուհի կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը պարզելու նպատակով: Երկու ստուգման արդյունքում էլ արձանագրվել են օրենսդրական խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ և ուղարկվել կրթության և գիտության նախարարությանը:

2009-ի  հոկտեմբերին 11-ին իրականացված` ծրագրային ստուգման արդյունքում կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության համաձայն` գործատուի կողմից խախտվել են ՀՀ  աշխատանքային օրենսգրքի  95-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 16-ի թիվ 875-Ն որոշման N1 հավելվածով հաստատված «Աշխատանքային պայմանագրի գրանցամատյանի վարման ու պահպանման» կարգի 4-րդ կետի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին,  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ մասի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ  հոդվածի պահանջները, որի հետևանքով չի հաշվարկվել և չի վճարվել գիշերային աշխատանք կատարող թվով 5 աշխատողի (կաթսայատան օպերատոր) արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանված հավելումը`  ժամային  դրույքաչափի 1,5 անգամից ոչ պակաս չափով` ընդհանուր  գումարով 1 մլն 870 հազար 929 ՀՀ դրամ, որի համար ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ և 169. 8-րդ հոդվածներով ենթարկվել է վարչական տույժի` նախազգուշացման և 467 հազար 732  դրամ տուգանքի:

2012-ի հունիսի 21-ին իրականացված` ըստ անհրաժեշտության (Մարդու իրավունքների պաշտպանի գրավոր միջնորդության հիման վրա) ստուգման արդյունքում կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության համաձայն` գործատուի կողմից խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի /14. 12. 2004 թ. N 20-125-8 / 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ կետերի, 95-րդ հոդվածի 1-ին մասի 84.1-րդ հոդվածի, 105-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 139-րդ հոդվածի 3-րդ մասի, 146-րդ հոդվածի 1-ին մասի,  142-րդ հոդվածի 2-րդ մասի, 144-րդ հոդվածի 1-ին մասի, 184-րդ հոդվածի, 185-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, չի հաշվարկվել և չի վճարվել աշխատակիցների  արտաժամյա, ինչպես նաև հանգստյան օրերին կատարած աշխատանքի համար սահմանված հավելումը` ընդհանուր գումարով  3 մլն 462 հազար 118 ՀՀ դրամ աշխատավարձ, որի համար ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ և 169. 8-րդ հոդվածներով ենթարկվել է վարչական տույժի` նախազգուշացման և 865 հազար 530  դրամ տուգանքի:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter