Մեկնարկել է «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը
Նոյեմբերի 9-ին մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի կազմակերպած «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը:
Գիտաժողովի թեմատիկան ընդգրկում է Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պատմության, ներքին քաղաքականության ու արտաքին հարաբերությունների հարցեր: Գիտաժողովի անցկացման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ տարածաշրջանում առկա է հարևան պետություններին լավ ճանաչելու խնդիրը:
Կհնչեն զեկույցներ հետևյալ թեմաներով՝ «Քաղաքական համակարգն Ադրբեջանում», «Ադրբեջանի քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ», «Հայ-թուրքական հարաբերություններ. Սցենարներ», «Իսլամական կուսակցությունները Թուրքիայում», «Ղարաբաղյան գործոնն Ադրբեջանի 1991-1994թթ. ներքաղաքական զարգացումներում», «Հայ-թուրքական երկխոսությունը սոցիալական մեդիաներում», «Հարավային Կովկասը ԵՄ էներգետիկ քաղաքականության համատեքստում» և այլն։
Զեկուցումներով հանդես կգան ավելի քան 20 երիտասարդներ։ Ելույթների մի մասը կհրատարակվի հայերեն և անգլերեն առանձին գրքույկներով: Գիտաժողովին մասնակցող երիտասարդների ընդհանուր թիվը 70 է:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ գիտաժողովն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի շրջանակներում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել