HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջիլիզայի անտառտնտեսության տնօրենը պարզաբանում է

«Դրուժբաները» Ջիլիզայում «ոռնում են». անտառը զանգվածաբար հատվում է 02.11.2012թ. «Հետք» կայքում տեղադրված լրատվության կապակցությամբ հայտնում եմ, որ նկարներում պատկերված փայտանյութը «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառկառավարման պլանով հատկացված հատատեղային ֆոնդի փայտանյութն է:

1-ին նկարում պատկերված փայտանյութը Ջիլիզայի դպրոցին հատկացվելիք վառելափայտն է, որի համար դպրոցը փոխանցման կարգով վճարել է 216 հզ.դրամ (վճարման հանձնարարագիր թ.61 19.10.2012թ.):

2-րդ նկարում պատկերվածը քաղաքացի Հարությունյանի կողմից ինքնապատրաստման եղանակով դուրս գրված 5,0 խմ վառելափայտն է:

3-րդ նկարի փայտանյութը բաց է թողնվել Լոռու մարզի Աքորի համայնքի բնակիչ Արթուր Սարգսյանին 4,0 խմ անվճար` համաձայն ՀՀ կառավարության անտառամերձ համայնքների բնակիչներին անվճար վառելափայտ տրամադրելու մասին որոշման:

Փայտանյութերի բացթողման անդորագրերը առկա են:

Միաժամանակ հայտնում եմ, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքներում, համաձայն հաստատված անտառկառավարման պլանի, ըստ անտառհատման տոմսերի (ի դեպ շահագործվող հատատեղերում փակցված են սահմանված կարգի ցուցանակներ) և հաշվեգնահատման ցուցակների կատարվում է փայտանյութի մթերում և իրացում: Անտառանյութի մթերումը կատարվում է թե անտառտնտեսության աշխատակիցների միջոցով և թե ինքնապատրաստման եղանակով: Բացի վառելափայտը, մթերվում և իրացվում է նաև շինափայտ: Նկարներից մեկում պատկերված շինափայտը պատրաստվել է հատկացված հատատեղից և ենթակա է իրացման:

Ավելորդ չեմ համարում անրադառնալ 2011թ. նույն հեղինակի կողմից հրապարակված լրատվությանը: Տեղյակ չեմ, թե արդյոք հեղինակը դիմել է իրավապահ մարմիններին թե ոչ, բայց նշված լրատվության մեջբերված փաստերի կապակցությամբ Լոռու մարզի դատախազության կողմից գործ չէր կարող հարուցվել, որովհետև հատատեղի շահագործումը և փայտանյութի մթերումը կատարվել էին սահմանված կարգով:

Այսպես, նա անցած տարի Ջիլիզա գյուղ տանող ճանապարհին` անտառի փեշին, նկարել էր կուտակված փայտանյութ: Նրան հրավիրել էինք պարզաբանելու. Մասնաճյուղի պատասխանատուներ կայացուց իչը նրա հետ կատարել էր շրջայց հատատեղում և մեկ առ մեկ ցույց տվել հատված ծառերի կոճղերը` համարակալված համաձայն անտառհատման տոմսի, որոնք նկարվել էին հեղինակի անձնական բջջային հեռախոսով` ապացուցելով, որ նկարներում պատկերված փայտանյութը պատրաստված է այդ նույն հատատեղից: Չնայած այդ ապացույցների, նա իր լրատվական նյութում հաջորդ օրն իսկ տեղադրել էր կուտակված փայտանյութի նկարները` որպես ապօրինի մթերված: 

«Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Բարոյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter