«Բանակում պատահարները շատ են, կոչումների հույս չունենաք»
Այս տարի հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, որոշ զինվորականներ ակնկալել են, որ իրենց կոչումներ ու պարգեւներ են տալու, սակայն նրանց է փոխանցվել Սերժ Սարգսյանի պատասխանը` «Բանակում պատահարները շատ են, կոչումների հույս չունենաք»:
Պաշտպանության նախարարության համակարգում զինվորականներին հանգստացրել են, թե` ոչինչ, կստանաք սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը: Չէ որ այս տարի կլոր տարեդարձ է` 20 տարի:
Նախատեսվում է նաեւ, որ այդ օրը շքեղ զորահանդես է լինելու, որի ժամանակ աշխարհին ու հատկապես մեր հակառակորդներին ցուցադրվելու է մարտական հզոր տեխնիկա: Այսօրվանից արդեն ՊՆ-ում զորահանդեսին են պատրաստվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել