HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է դիրիժոր Լորին Մաազելին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան ժամանած Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի դիրիժոր Լորին Մաազելին, բրիտանական հեղինակավոր Հարիսոն Փարրոթ արվեստի մենեջմենթի ընկերության հիմնադիր և ղեկավար Ջասպեր Փարրոթին և Եվրամիության փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բրլեկին:

Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ նվագախմբի այցը մեր երկիր և այսօր երեկոյան նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում նախատեսված համերգը հայ երաժշտասեր հասարակայնության համար բարձր արվեստի հետ շփվելու ևս մեկ հրաշալի հնարավորություն և մեծ իրադարձություն համարել: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են հյուրընկալելու հռչակավոր դիրիժոր Մաազելի գլխավորած նույնքան հռչակավոր նվագախումբը:

Լորին Մաազելն իր և նվագախմբի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալվել հինավուրց մի երկրում, որը հայտնի է իր դարավոր մշակույթով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter