HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքում բանվորները գործադուլ են հայտարարել

Ախալքալաքում Բաքու-Թբիլիսի–Կարս երկաթուղային գծի կառուցման համար աշխատող բանվորները հայտարարել են գործադուլ միանգամից մի քանի պատճառով: «Ախալցխայի վերածնունդը» տեղեկացնում է, որ նրանք տնօրինության մեղադրում են աշխատավարձերի ուշացման եւ բանվորների վրա ճնշումներ գործադրելու մեջ: Ինչպես նշել են գործադուլ անողները' իրենք երեք ամիս աշխատավարձ չեն ստացել, բացի դրանից` տնօրինությունը պարբերաբար ազատում է բանվորներին աշխատանքից:

Հենց երեկ 7 աշխատող ազատել են աշխատանքից: Գործադուլ անողները պահանջում են իրենց աշխատավարձերը եւ վերականգնել հեռացված աշխատակիցներին:

Ախալքալաքի երկաթուղու կառուցմանն աշխատում է 70 բանվոր, որոնցից միայն 25-ն է վրացի, իսկ մնացածը` ադրբեջանցի: Երկաթուղու կառուցման կառավարիչը չի ժխտում աշխատակիցների ազատման փաստը եւ նշում, որ այն որոշվում է ընկերության կողմից, իսկ տեղի ղեկավարությունը միայն կատարում է այդ որոշումը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը սկսվել է 2008 թվականին: Ախալքալաքում այն իրականացնում է «Ճանապարհային շինարարության» կազմակերպությունը: Այս երկաթուղու կառուցումը ավարտվելու է 1015 թվականին:

Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Հայաստանը շրջանցող նախագիծ է, որը Ադրբեջանը կապելու է Թուրքիայի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter