HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում բիզնես է դրել

Թերթի տեղեկություններով, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել և այս օրերին իր հաշվին արձակուրդ է վերցրել ու մեկնել արտերկիր՝ իր բիզնեսին առնչվող հարցերը կարգավորելու։

Երբ թերթը զանգահարել է նրան՝ ճշտելու տեղեկությունը, վերջինս հաստատել է, որ արտերկրում է։ Բիզնեսի մասին հարցին էլ արձագանքեց, թե այդպիսի բան չկա, «դրանք հիմար տեղեկություններ են, որ շրջում են», այդ դեպքում ի՞նչ նպատակով եք մեկնել ո՞ւր՝ հետաքրքրվեցինք։ «Դե հիմա ես պարտավոր չեմ հաշվետվություն տալ.... Ռուսաստանում եմ գտնվում»,– անորոշ պատասխանեց Երիցյանը։ «Հանգստանո՞ւմ եք»։ «Այո»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter