«Հայկական ժամանակ». Պուտինը միտք չունի գալու
«Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այց Հայաստան չի նախապատրաստվում, և նման քննարկումներ ներկա պահին չեն ընթանում»,– երեկ թերթի թղթակցին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Այս կերպ ՌԴ նախագահի մամլո ծառայությունը պատասխանել է թերթի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել «տեղեկությունները, թե մինչև 2013 թվականի փետրվարին ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները նախատեսվո՞ւմ է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան»։ Նույն հարցին ի պատասխան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից թղթակցին ասել էին, որ Պուտինի այցի վերաբերյալի տեղեկատվության չեն տիրապետում և խորհուրդ են տվել դիմել ՌԴ նախագահի մամլո ծառայություն։
Դեռ ամռանը ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ձատուլինն ասել էր, թե ՀՀ– ում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու համար սեպտեմբերի 7-ին Պուտինը ժամանելու է ՀՀ։ Զորավարժությունները մոտ 2 շաբաթով հետաձգվեցին, իսկ Պատինն այդպես էլ չեկավ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել