«Ժողովուրդ». պատգամավորի թեկնածուն նախկինում 2 անգամ դատապարտվել է
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀԺԿ անդամ ԷդուարդՊետրոսյանն անցյալում 2 անգամ դատապարտված է եղել։
Նոր Նորքի թաղապետարանի նախկին աշխատակից Պետրոսյանը մեկ անգամ դատապարտվել է խարդախության հոդվածով՝ բնակարանների առքուվաճառքի առիթով։ Պատգամավորի թեկնածուն 2009թ.–ից ազատության մեջ է։ Թերթը զրուցել է ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ՝ պարզելու՝ արդյոք ՀԺԿ-ն սատարում է Էդ. Պետրոսյանին։ «Կուսակցությունը չի պաշտպանում։ Նա քաղաքացիական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Բնականաբար, խարդախության համար դատապարտված մարդը ԱԺ-ում տեղ չպետք է ունենա»,–ասաց փոխնախագահը։
Ի դեպ, նշենք, որ երեկ Նոր Նորքի նորանշանակ ղեկավար Արմեն Ուլիխանյանը եղել է վարչական շրջանի բոլոր մանկապարտեզներում և ցուցումներ տվել, որպեսզի ընտրեն Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանին։ Սակայն Ուլիխանյանը թերթին վստահեցրել է, որ այդ մասին չի խոսել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել