HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Ալի Հասանովին

Նախօրեին տրամաբանությունից զուրկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագների, այդ թվում` ԱՄՆ-ի վրա:

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.

«Այս հայտարարությունը եւ մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության օրեցօր լկտիացող պահվածքը: Արցախից արեւելք ընկած երկրի ավտորիտար իշխանություններն այն աստիճան են գլխապտույտի մեջ ընկել Բաքվի նավթադոլարներից, որ իրենց իրավունք են վերապահում վերջնագրեր ներկայացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին:

Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը շատերին կհիշեցնի ռուս հայտնի առակագիր Իվան Կռիլովի «Փիղն ու շնիկը»».

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter