HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ նոյեմբերի 7-ին Սևան-Գավառ մայրուղուց, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1949 թ. ծնված Էդիկ Թամրազյանը և 1974 թ. ծնված Դավիթ Հարությունյանը՝ Թամրազյանի վարած «ՄԱԶ-5549» մակնիշի բեռնատարով հանդերձ:

Մեքենայի զննությամբ' բեռնախցում, հայտնաբերվել է ընդհանուր 441.000 դրամ արժողությամբ 2,1 խմ հաճարի կիսաչոր վառելափայտ և նույն ծառատեսակի 4,2 խմ տախտակ, որոնց վերաբերյալ փայտանյութի տեր Դ. Հարությունյանը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Ոստիկանությունը հայտնում է, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter