Շիրակի մարզում ավտոբուսի շրջվելու հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկի վիճակը ծանր է
Այսօր Շիրակի մարզում ավտոբուսի վթարում տուժածներից 22-ը տեղափոխվել է Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոն, իսկ 10 տարեկան ուղևորը՝ Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոց։ Այս պահի դրությամբ վիրավորներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Նրանք ստացել են մարմնական համակցված վնասվածքներ։ Իրականացվում են անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ավելի հստակեցնել վնասվածքների ծանրության աստիճանը և որոշել բուժման հետագա ընթացքը։
Եւս երկու տուժածներ թեթև վնասվածքներով գտնվում են Աշոցքի հիվանդանոցում։ Մանկական հիվանդանոցում գտնվող 10-ամյա տղայի վիճակն արդեն բավարար է։ Նրա անրակն է կոտրվել։ Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո տղան ենթակա է դուրս գրման։
Թեթև վնասվածքներ ստացած մի քանի ուղևորներ էլ Գյումրիի բժշկական կենտրոնում և Աշոցքի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն են գնացել։
ԱԱ ԱՀ-ն տեղեկացնում է, որ վթարված ուղևորների մեծ մասը գյումրեցիներ են։ Վթարի հետևանքով 45-ամյա մեկ կին մահացել է։
«Տուժածների վիճակն ու նրանց բուժման ընթացքը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի անմիջական հսկողության տակ է»,- նշվում է ՀՀ ԱՆ-ի հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել