Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ՝ Երևանում
Նոյեմբերի 12-13-ին Երևանում տեղի կունենան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին կմասնակցեն Ռուսաստանի «Единая Россия» կուսակցության, Ուկրաինայի «Партия регионов» կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Нур Отан» կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաև, դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպաններ:
Միջկուսակցական խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ երկրների կուսակցությունների միջև կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմի մշակում, կուսակցաշինության գործում փորձի փոխանակում, ԱՊՀ երկրներում դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցերի քննարկում, ինչպես նաև ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների և ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություների ստեղծում:
Միջոցառման բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10:00-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Տրդատ 2-րդ սրահում /ք. Երևան, Հանրապետության հրապարակ/:
ՀՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել