HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Ստամբուլ ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվում

Երեկ ուշ երեկոյան Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնում Երևան-Ստամբուլ երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից մնացել էին 17-ը։ Այսօր նրանցից  8-ը ևս դուրս կգրվի։

Հիվանդներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Նրա մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածք, գլխի և ականջի բաց վերքեր, ինչպես նաև կոտրվածք։ Հիվանդը դուրս է բերվել շոկային վիճակից։ Նա Երևանից է և ցանկություն է հայտնել հետագա բուժումը շարունակել մայրաքաղաքում։ Մասնագետները գտնում են,որ հիվանդի ներկա վիճակը թույլ է տալիս նրան տեղափոխել։ Ամենայն հավանականությամբ այսօր նա մասնագետի ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով կտեղափոխվի Երևան։

Տուժածներից հինգի վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության՝ լավացման դինամիկայով։ Մյուսների վիճակն ավելի թեթև է։ 

Ինչպես տեղեկացվել է, Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցում բուժօգնություն ստացած 10-ամյա տղայի վիճակը բավարար է։

Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում գտնվող երկու տուժածները նույնպես դուրս են գրվել։ 

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter