Երեք մեդալ` սամբոյի աշխարհի առաջնությունից
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ այսօր Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց սամբոյի աշխարհի XXXVI առաջնությունը, ուր երեք մեդալ նվաճեցին հայ սամբիստները. Տիգրան Կիրակոսյանը և Մխիթար Մխիթարյանը արժանացան բրոնզե մեդալի, իսկ Վաչիկ Վարդանյանը, պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ հարթակին' պարգևատրվելով արծաթե մեդալով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել