HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետևողական պայքար ապօրինի ծառահատումների և այդ հանցագործությունը հովանավորողների դեմ (տեսանյութ)

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ծավալուն գործողություններ էին իրականացվել ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
 
Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք էր տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա: Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր շուրջ հարյուր մեքենա:
 
Ստուգումներ էին իրականացվել նաև փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ և այլն:
Գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել էին փաստաթղթեր, որոնք կամ կեղծ էին, կամ ժամկետանց, հայտնաբերվել էին հատումն արգելված ծառատեսակներ կտրելու դեպքեր, փաստաթղթում նշված և առկա փայտանյութի տեսականու անհամապատասխանության դեպքեր և այլն: 
 
Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ էր, ապօրինի ծառահատումների դեմ պայքարում մարզային ոստիկանության մի շարք ծառայողների աշխատանքը, մեղմ ասած` անբավարար:
 
Ոստիկանության պետի ցուցումով նոյեմբերի 10-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնակցությամբ հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Զաքարյանը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
 
Խորհրդակցության նպատակը մեկն էր՝ պարզելու, ավելի ստույգ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների պատասխանատուներից լսելու, թե ինչու մարզում հետևողական պայքար չի տարվում ապօրինի ծառահատումների և այդ հանցագործությունը հովանավորողների դեմ: 
 
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետը մեկ անգամ էլ ներկայացրեց ոստիկանության ղեկավարության մոտեցումները ապօրինի ծառահատումների դեմ պայքարում:
 
Խորհրդակցության ընթացքում հրապարակվեցին ոստիկանության պետի հրամանները: Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին և ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցեցին` ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ:
 
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվելու է նույն հետևողականությամբ ու ոչ միայն Տավուշի մարզում: Իսկ մեր ապագան վտանգելով գրպանը լցնող «տանիքների» նկատմամբ վերաբերմունքը լինելու է, մեղմ ասած` անզիջում:
 
 
ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

Артур
Мое почтение Гаспаряну Вове. Достоин уважения. Спасибо за усилия по спасению армянского леса.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter