HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման ենթարկվածը հայհոյել է ու վնասել ձեռքերը

Նոյեմբերի 11-ին` ժամը 02.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում: 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից և դեռևս չպարզված հրազեններից կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի ուղղությամբ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի զննությամբ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 2 և 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ: Պարզվել է, որ կրակված գնդակներից մեկը դիպել է 1961 թ. ծնված Արմեն Գ.-ի պատուհանին:

Նույն օրը՝ ժամը 18.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վահե Մ.-ին, որը  հարցաքննության ժամանակ, խոչընդոտելով բաժնի բնականոն աշխատանքին, հայհոյանքներ է տվել և ձեռքերով կոտրել բաժնի աշխատասենյակի պատուհանների ապակիները, ինչի հետևանքով վնասել է ձեռքերը:

Վահե Մ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter