Չեռնոբիլից տուժած քաղաքացին դիմում է նախագահ Սարգսյանին
ՀՀ նախագահպարոն` Ս. Սարգսյանին
Անօթևան, Չեռնոբիլի վթարի հետևանքները վերացնելու,
զինվորական ծառայության կապակցությամբ, 2-րդ
կարգիզինվորական հաշմանդամ, անաշխատունակ,
թոշակառու` Ալեքսանդր Ֆյոդրի Տրուբչանինովից
Հասցեն` ք. Երևան, թիվ 10-փոստատուն Ց`պահանջ,
Հանրապետության փողոց
Դիմում
Ծառայողական քննություն անցկացնելու, արձանագրություն, եզրակացություն տրամադրելու մասին
Հարգելի պարոն` Սարգսյան
Ազգությամբ ռուս եմ, ծնվել եմ` 1945թ հունիսի 16-ին ՀՀ-ում: Հայրս`Ֆյոդր Տրուբչանինովը, մորս մահից հետո, կենտրոնի 2-սենյականոց բնակարանը, 1973թ. փոխանակեց 1 և 1 սենյականոց բնակարանների հետ, մեկն ինձ հատկացնելու, մյուսն իր և նոր կնոջ հետ բնակվելու նպատակով: Նույն թվականից էլ բնակվել, իսկ 1974թ. հաշվառվել եմ Երևանի Կոմիտաս պող. 28 շենքի 3-րդ հասցեի մեկսենյականոց բնակարանում: Սակայն օրդերը ձևվակերպել եմ, ի ծնե հոգեկան հիվանդ, ներկայումս հանգուցյալ հարազատ քրոջս`Նելլի Ֆյոդրի Տրուբչանինովայի /մահացել է 2007թ. հուլիս ամսին/ անվամբ, քանի որ, որպես բնակարանային կարիքավոր հաշվառված էի աշխատավայրում, այնինչ, այդպես էլ ինձ չհաջողվեց ստանալ բնակարան, իսկ քույրս ինձ մոտ է տեղափոխվել 1982 թվականից` 7-ամյա Աննա Տրուբչանինովայի հետ:
Ինքս երբևէ ամուսնացած չեմ եղել, սակայն ունեցել եմ որդիներ, որոնց մոր հետ երբևէ համատեղ չեմ ապրել: Հիվանդ քույրս երբևէ չի աշխատել, նրան և նրա դստերը տարիներ շարունակ խնամել և հոգ եմ տարել, տարիներ շարունակ տան պահպանությունն ու կոմունալ վարձավճարները իրականացրել եմ անձամբ, լինելով միակ աշխատող ձեռքը, մինչև Աննայի կողմից ինձ և անչափահաս որդուս 2008թ. փետրվարի 08-ին` տանից դուրս շպրտելը:
Աննան ամուսնանալու կապակցությամբ 1993 թվականին հեռացավ տանից, բնակություն հաստատեց ամուսնու տանը: Սակայն, ինձնից գաղտնի, անձնագիրը կորցնելու պատրվակով, այլ հասցեում բնակվելով, ՀՀ ոստիկանության ԱՎՎ–ի օժանդակությամբ, ապօրինաբար գրանցվեց իմ տան հասցեում, որի մասին տեղեկացել եմ շատ ուշ: Եվ երբ, 2005թ. Աննան ամուսնալուծվեց, հեռացավ ամուսնուց, իր հոր խնդրանքով, իր բնակարանային հարցերը լուծելու, ժամանակավորապես բնակվելու պայմանով, տեղափոխվեց մեր բնակարան: Սակայն, հիվանդ մորը խնամելու պատրվակով, Աննան ձգձգում էր բնակարանն ազատելու պայմանը; Քրոջս մահից հետո, դեռևս քառասունքի մեջ, իր փողոցի ընկեր-ընկերուհիների հետ, որոնք պատճառ էին հանդիսանում մեր միջև մշտական վեճերի, ինձ սկսեցին հալածել: Երբ Աննան 08.08.2007թ. դռան փականը փոխելու միջոցով ինձ դրսում թողեց, դիմեցի ոստիկանությանը: Աննան գրավոր պարտավորվեց, հարցը լուծել դատական կարգով և ինձ չանհանգստացնել: 2008 թվականի փետրվարի 5-ին, Աննան տարածքի ոստիկանության անձնագրային բաժնի իր ծանոթներից տեղեկանալով, ինձ խնամող, հոգ տանող անչափահաս որդուս` Արտաշես Կարախանյանին, որպես բնակարանի օրինական տիրապետողիս կողմից`16-տարին լրանալու կապակցությամբ, իմ տան հասցեում անձնագրավորելու, հաշվառելու, զինվորական կցագրելու դիմումիս մասին, նույն օրն ևեթ, դիմեց ոստիկանություն, իբրև իրեն`իմ և որդուս կողմից անհանգստացնելու, բնակվելուն խոչընդոտելու շանտաժով, որի համար ինձ բաժին տարան, իսկ ես բողոք գրեցի այդ մասին: Սակայն Աննան դրանով չբավարարվեց, մեջքին ոստիկանության աշխատակից ընկերներ ունենալով, 2008թ. փետրվարի 6-ին վիճաբանութուն ստեղծեց ինձ և որդուս հետ, իսկ փետրվարի 8-ին` միջադեպ, որի ժամանակ մեզ ահաբեկելով, վիրավորելով, քաջատեղյակ` ճառագայթումից ոսկրային համակարգիս քայքայված, փափկած լինելուն, ձեռքի ափով ուժգին հարվածեց կրծքավանդակիս, որի ցավից ուժգին բացականչեցի, կողոսկրերս կոտրվեցին, և այդ ամենը ձայնագրեց միջադեպին ականատես որդիս, իր մոտ եղած ձեռքի /մագնիտաֆոնով/ ձայնագրիչով: Ավելին` Աննան մեզ դուրս շպրտեց տանից, տիրանալով ողջ տանն և նրանում գտնվող տան իմ անվամբ օրդերին, գույքին, արգելելով տուն մտնել և այնտեղ բնակվել:
Սակայն տարածքի ոստիկանապետը ոչ միայն որդուս հասցեում չանձնագրավորեց, ոչ միայն չհաշվառեց, խախտելով անձնագրային ռեժիմի կանոնադրությամբ սահմանված կարգն ու ժամկետները, 17.02.2008թ. ընդամենը զինվորական կցագրում կատարեց, իմ դիմում-բողոքներս Աննայի կողմից ինձ հարվածելու հետևանքով, հետին ամսաթվով` 07.02.2008թ. կեղծված տվյալներով, իբրև` տուն մտնելուն խոչընդոտելու փաստի, վերաբնակեցնելու մասով մերժման թիվ` 45/8-599/Տ-Հ կեղծված գրությունը և կեղծ եզրակացությունը հաստատեց, կարգագրին կցվեց, թիվ մեկ մատյանում հաղորդում չգրանցվեց, ինձ պատճառված մարմնական վնասվածքի փաստի առթիվ ռենտգեն փորձաքննություն չնշանակվեց, եզրակացություն չկազմվեց:
Եվ միայն 13.02.2008թ., երրորդ դիմումից հետո, 14.02.2008թ.–ին, փաստորեն 08.02.2008թ. միջադեպի փաստի առթիվ, դրա հետևանքով, ինձ պատճառված վնասվածքի առթիվ գրանցվեց հաղորդում, սակայն դատաբժիշկ փորձագետ Բիշարյանի 15.02.2008թ. թիվ 173 եզրակացությամբ հաստատվեց, որ դեպքի օրը`08.02.2008թ. դրությամբ, Ա.Տրուբչանինովին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ, տվյալ դեպքում, կողոսկրերի կոտրվածքի օբյեկտիվ հատկանիշներ հնարավոր չի եղել հայտնաբերել` ռենտգեն լուսանկարահանման փորձաքննություն, բժշկական փաստաթղթեր բացակայելու, ինձ փորձաքննության ուշ ներկայացնելու փաստերով: Այնինչ, ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոնի կողմից, 18.02.2008թ. կատարված ռենտգենոգրաֆիայի արդյունքում, Ա. Տրուբչանինովիս 6-րդ կողոսկրը եղել է թարմ կոտրվածքով, ընդ որում` ռենտգեն լուսանկարի համարը հնարավոր չի եղել վերականգնել, քանի որ ռենտգեն եզրակացությունը իմ կողմից ներկայացվել է ոստիկանությանը, որտեղից այլևս հնարավորություն չի եղել ետ ստանալ, ինչի մասին նշվել է նույն տեղում: Դեռ ավելին, հետաքննիչ Հ. Սիմոնյանը իրազեկ լինելով այդ միջադեպին, նույն օրը, փոխարեն ռենտգեն փորձաքննություն նշանակելու, ինձ ուղեգիր տալու, չունենալով համապատասխան գիտելիքներ, ձեռքերով շոշափելով կողոսկրերս, ինձ խորհուրդ տվեց շալով կապել: Իսկ պոլիկլինիկայում գտնվող իմ ամբուլատոր անկետայի հետևից անձամբ գնաց, որից հետո հայտարարեց, թե իբրև ես այն կորցրել եմ, այնինչ` ինքն է կորցրել, որով պարտակել է Աննայի կատարած հանցանքը:
Փաստորեն, 14.02.2008թ. գրանցված նշված հաղորդումը, Աննայի կողմից ինձ հարվածելու, մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, հիշյալպատճառներով, նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` 07.05.2008թ.որոշմամբ, հանցադեպի բացակայության պատճառով, այնինչ նշված փաստերը խոսում են` հետաքննիչի կողմից ի սկզբանե, դիտավորություն դրսևորելու, ապացույցներ ձեռք բերելուն խոչընդոտելու, դրանք թաքցնելու, եղածը ոչնչացնելու մասին: Ինչպես դա արեց` երբ միջադեպին ականատես Արտաշես Կարախանյանի կողմից միջապետի ժամանակ վեճի և խոսակցության ձայնագրված ձայներիզը և ձայնագրիչը թեև ծանոթացավ, լսեց և համոզվեց ինձ հարվածելու, ցավից բացականչելու, Աննայի կողմից մեզ ահաբեկելու փաստերի արժանահավատությանը, սակայն չկցեց գործին, որպես ապացույց չներառեց նյութերին/ կից` ձայներիզը ծրարով/: Ավելին, նշված երկու նյութերից` և 07.02.2008թ. եզրակացության և` 07.05.2008թ. քրեական գործի հարուցումը մերժելու որոշման փաստաթղթերիցվերացրել է`06.02.2008 թ. և 08.02.2008 թ. դիմում բողոքներս, որոնց ոստիկանության կնիքներով մուտքագրված պատճենները տիրապետում եմ առայսօր, ինչպես նաև` ամբուլատոր անկետաս, 18.02.2008թ. «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության Կենտրոնի» կողմից Ա. Տրուբչանինովիս վնասվելուց հետո կատարված ռենտգեն նկարահանման լուսանկարը և դրա հիման վրա տրված եզրակացությունը:
Ուշադրության է արժանի` տարածքի ոստիկանապետի, անձնագրային բաժնի պետի կողմից ուղղակի շահագրգռվածությունը, որոնք մոռացած իրենց օրենքով պարտականությունները, դեռևս նշված որոշումը չկազմված, գործը քննության փուլում, ինձ ահաբեկելու, որդուս հետ միասին Աննայի կողմից տանից դուրս շպրտելու, տուն մտնելուն արգելելու փաստի առթիվ նյութերով որոշում չկազմված, Արաբկիրի համայնքի ղեկավարի 19.02.2008թ. թիվ 25/01-7/139 ոչ իրավասու, առոչինչ գրության հիման վրա, ի պաշտոնե քաջատեղյակ, հասցեի բնակարանային 17-ձևի քարտից, 16-րդ հաշվառման քարտից` Ա. Տրուբչանինովիս հասցեում 1974 թ-ից հաշվառված լինելուս, այդ տանը բնակվելուս մասին, ձեռքին ` 05.02.2008թ. դիմումս,որդուս`Արտաշես Կարախանյանին իմ տան հասցեում 16-տարին լրանալու կապակցությամբ հաշվառելու, անձնագրավորելու, կցագրելու նոտարով կազմված համաձայնությունս, համատիրության կողմից որդուս, հասցեում բնակվելու վերաբերյալ տեղեկանքը, Աննային, 10.03.2008թ.դրությամբ, երբ վերջինս ինձ և որդուս տանից 08.02.2008թ. արդեն դուս էր շպրտել, որի մասին տեղյակ էր ի պաշտոնե, նշած մուտք եղած իմ դիմումներից, որոնք ոչնչացրել է հետաքննիչ Սիմոնյանը, որից փաստորեն անտեղյակ չէր`ոստիկանապետը ևս, վերջինստրամադրում է թվագրված 45/Բ-1237 կեղծ տեղեկանք առ այն, թե` «Արտաշես Կարախանյանը հասցեի բնակարանում երբևէ չի բնակվել և բնակվում», և կեղծ ստուգման ակտ, իսկ` 03.04.2008թ.չունենալով իրավասություն, ինձ, բացառապես անձնագրում հասցեի հաշվառումից հանում է, խախտելով նույն կանոնադրության 44-րդ կետի7-րդենթակետի դրույթը, 11.04.2008թ ինձ տալիս է կեղծ տեղեկանք`սեփականատիրոջ դիմումի հիման վրա, ինձ հաշվառումից հանելու մասին, իսկ անձնագրավար Ոսկանյանը, 04.04.2008թ., Աննայի անվամբ հասցեում` միայնակ բնակվելու և հաշվառված լինելու վերաբերյալ կեղծ 3-րդ ձև է տալիս, դա այն դեպքում, երբ` հասցեի բնակարանային թիվ 17-ձևի քարտում և նույն Ոսկանյանի կողմից հասցեի հաշվառման մեկ այլ ժամանակ տրված 3-րդ ձևի համաձայն, մինչև` 25.12.2008թ. դրությամբ հաշվառված եմ եղել հասցեում, ինչն էլ պատճառ է դարձել իմ անձնագրում ուղղում կատարելու, 03.10.2008թ.դրությամբ վերահաշվառելու համար, երբ արդեն Աննա Տրուբչանինովային Արաբկիրի ղեկավարի կողմից, քաջատեղյակ` հասցեի տան օրդերով տիրապետողիս այդ տանն բնակվելու, կոմունալ, սպասարկման վարձավճարներն անձամբ վճարելու փաստերի մասին, չունենալով իրավասություն, առանց իմ և որդուս, մեզնից գաղտնի` 28.04.2008թ. Աննային, իր առոչինչ որոշմամբ ճանաչել է Կոմիտաս պող. 28 շենքի 3-րդ բնակարանի վարձակալ, ապա առոչինչ որոշմամբ նրա անվամբ, սեփականաշնորհել և նվիրաբերել է որպես սեփականություն:
Սա դեռ բոլորը չէ, ՈստիկանությանԱրաբկիրիտարածքի ամիսը մեկ փոփոխվողոստիկանապետերը /Գ.Ավետիսյան, Ա.Ղազարյան, Ադամյան/ մեկը մյուսից կատարյալ հանցավոր արարքներ կատարելով, քաջատեղյակ լինելով, պարտակեցին նաև` Արաբկիրի թաղապետ Հ.Շահինյանի կողմից, առանց հասցեի տան օրինական տիրապետողներ` Ա.Տրուբչանինովիս, զինվորական կցագրված Ա. Կարախանյանի դիմումի, առանց Աննա Տրուբչանինովայի գույքն իր անվամբ օրինականացնելու, սեփականաշնորհելու մասին դիմումի, ընդամենը վերջինիս կողմից` 25.02.2008թ. թաղապետին ուղղված «Կոմիտասի պող. 28 շենքի 3-րդ բնակարանի հաշվառումից` Ալեքսանդր Տրուբչանինովին հանելու վերաբերյալ» հանցավոր մտադրությամբ խնդրանքին / ընդառաջ գնալով, առանց իրավական հիմքի, նշած թաղապետի կողմից, 07.03.2008թ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանմանն ուղղված թիվ` 25/01-7/118 համարի կեղծված գրության, առանց քաղաքապետարանի կողմից համայնքի գույքի`ընդունման- հանձնման ակտի, ակնհայտ հանցավոր ճանապարհով, դեռևս քաղաքապետարանին պատկանող գույքը, ոչ պատշաճ, գույքի հասցեի մասին պարտադիր նշման ենթակա տվյալների բացակայությամբ, կեղծված բովանդակությամբ կազմված` 14.11.2007թ. առանց համարի լիազորագրի հիման վրա, ձեռք բերված գույքը, դեռևս` Աննայի կողմից, ինձ պատճառված մարմնական վնասվածքի փաստի առթիվ նյութերով մերժման 07.05.2008թ. որոշումը չկազմված, որպես Արաբկիր համայնքի սեփականություն գրանցելու փաստերը:
Բացի այդ, նկատի ունենալով, ոստիկանության Արաբկիր բաժնի ուղղակի շահագրգռվածությունը վերոհիշյալ, այդ թվում` վերջինիս`08.02.2008թ. թիվ`45/8-599/S-H; 10.03.2008 թ.թիվ`45/Б-1237; 11.04.2008 թ. թիվ`45/6-2079/S-13; կեղծ և կեղծված պատասխաններ վերոհիշյալ փաստերով, որոնց պատճառներով իմ կողմնորոշումը շեղելու, ժամանակն իմ օգտին չօգտագործելու միտումով, իրենց վերոհիշյալ պարտականությունները կատարելու փոխարեն, անօրինականորեն մերժելով` ինձ վերաբնակեցնելու, Աննայի նկատմամբ քրեական գործ հարուցելու դիմումներս, բողոքներս,պատճառաբանել են, թե, քանի որ, սեփականատիրոջ դիմումի հիման վրա ես հանվելեմ հասցեի հաշվառումից, ինձ անհրաժեշտ է վեճը դատական կարգով լուծել:Փաստորեն, Աննա Տրուբչանինովան չարամիտ համաձայնության գալով Արաբկիրի թաղային համայնքի ղեկավարի, նշված ոստիկանության բաժնի, անձնագրային բաժանմունքի աշխատակիցների հետ, թաղապետարանի կողմից, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերած, մեզ պատկանող գույքը, պաշտոնեական կեղծիքներ կատարելու, խարդախությամբ մեզնից հափշտակելու միջոցով, օրինականացրել, սեփականացրել և անհատույց կարգով օտարել և հանձնել են` Աննա Տրուբչանինովային: Սակայն, անմաս չի մնացել այստեղ` անշարժ գույքի կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, որը ստանալով նշած համայնքի ղեկավարի վերոհիշյալ կեղծված գրությունն և լիազորագիրը, առանց շենքի տեխնիկական անձնագիրն գրանցելու, առանց օրենքով տվյալ համայնքի և քաղաքապետարանի միջև գույքի ընդունման –հանձնման ակտի, առանց ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից հավաստագիր, վկայականի, իրավական հիմքից զուրկ դիմումի հիման վրա, մեր տիրապետման, օգտագործվող գույքը առանց մեր գիտության, ոչ միայն 11.03.2008թ գրանցել է Արաբկիր համայնքի անվամբ, այլև իմ`04.03.2008թ. դիմումիս,թե «Կոմիտաս պող. 28շենքի 3-րդ բնակարանը ինչ կարգավիճակ ունի»: 12.03.2008թ. թիվ` 1011ա գրությամբ կեղծում է, թե` «տարածքային ստորաբաժանմանը հասցեագրված Ձեր` 04.03.2008թ. դիմումի հայտնվում է, որ կոմիտաս պող. 28 շ. թիվ 3 բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել,, այնինչ, հասցեի տան գրանցման թերթիկը հաստատում է` տարածքի ստորաբաժանման ղեկավար` Ս.Շահբազյանի կողմից, 11.03.2008թ. անձամբ ստորագրությամբ, տվյալ գույքի նկատմամբ, Արաբկիրի թաղային համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու փաստը/ կից` նշված գրության, գրանցման թերթիկի պատճենները»/: Այսպիսով, իմ դիմում-բողոքները կապված այդ թվում` նշված թաղապետի, կադաստրի պետի կողմից, անձնագրային, ոստիկանության բաժնի պետերի կողմից վերը նշված փաստերով, հանցագործության հատկանիշներով, հատուկ քննչական ծառայության կողմից քննություն տանել, ինձ տուժող ճանաչել, ինձ պատճառված վնասը հատուցել, ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, Ձեր կողմից, հսկողության տակ վերցրած բողոքս, կրկին ուղղել է` ոստիկանության Արաբկիրի բաժնի պետին, այսինքը`այն նույն մարմնին և այն նույն տարածք, որի դեմ բողոքել եմ, որոնք էլ համագործակցելով հանցագործություն կատարած մարմինների հետ օժանդակել, նպաստել և ավարտին են հասցրել` «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված կատարված արարքը, քանի որ, 11.03.2009թ. Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ` Վ.Յա. Ադամյանը հաստատել է` նշված բողոքիս հիման վրա` նշված բաժնի հետաքննիչ Ռ. Եպիսկոպոսյսանի կողմից կայացված`«Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը, որն ակնհայտ կեղծված տվյալներով և ի սկզբանե կեղծ որոշում է վերոհիշյալ բոլոր փաստերով, ապացույցներով:
Ձեր ուշադրությանն եմ արժանացնում` ոստիկանության Արաբկիրի բաժնի, նույն տարածքի անձնագրային բաժանմունքի, Արաբկիրի համայնքի ղեկավարի, անշարժ գույքի տարածքի կադաստրի ստորաբաժանման կողմից կատարված ոչ իրավաչափ գործողությունները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, պաշտոնեական կեղծիքներով խարդախություն, հափշտակություն, և մյուս նշված հանցագործությունները հաստատող ապացույց` դատարանների 4 վճիռներ,որոնք թեև օրենքի ուժ են ստացել, որոնցով թեև վերականգնվել են մեր խախտված իրավունքները, սակայն նշված ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից կազմված կեղծ տեղեկանքների, 2-նյութերով մերժված որոշումների առկայությունը զրկել է մեզ, ՀՀ Սահմանադրության 18,19 հոդվածների կարգով խախտված իրավունքները լիարժեքորեն վերականգնելուց, նշված ուժի մեջ մտած վճիռները հնարավոր չէ կատարել, քանի որ դրա համար անհրաժեշտ է`քրեա դատավարական կարգով իրավաբանորեն ճիշտ գնահատական տալ, ի սկզբանե` Աննա Տրուբչանինովային, 1999թ. ՀՀ Ոստիկանության ԱՎՎ -ի կողմից, առանց հասցեում բնակվելու /1993թ-ից/, հաշվառելու, Աննայի կողմից, ինձ պատճառված մարմնական վնասվածքի, ահաբեկելու, տանից դուրս շպրտելու փաստերի առթիվ նույն օրը հաղորդում չգրանցելու, ռենտգենփորձաքննություն չնշանակելու, եզրակացութուն չստանալու, գործերից` 06.02.2008թ. և 08.02.2008թ. դիմումներս վերացնելու, պոլիկլինիկայում գտնվող ամբուլատոր անկետաս և հետաքննիչին հանձնած` ռենտգեն նկարահանումն և եզրակացությունը վերջինի կողմից ոչնչացնելու, գործից հանելու, Արաբկիրի համայնքի ղեկավարի և ոստիկանության օժանդակությամբ հասցեի հաշվառումից հանելու, Ա.Կարախանյանին`չհաշվառելու, չանձնագրավորելու, չվերաբնակեցնելու, կեղծ գրություններով, 3-րդ ձև, ստուգման ակտ, Աննային տրամադրելու, կեղծ ձևակերպումներով անօրինականորեն համայնքի, ապա Աննայի անվամբ արագ սեփականացնելու մտադրությամբ` մեզ դատարան դիմելուն հակելու, կեղծ տեղեկատվություն տրամադրելու, համայնքի կողմից, 2-գործով դատարան մուտքագրված հայցադիմումի պատճենները ստանալու պահից, Աննայի հարցով վարչական վարույթը չկասեցնելու, փոխարենը` հապճեպ ապօրինաբար, նրան վարձակալ ճանաչելու, գույքի նակատմամբ իրավունքները ձևակերպելու, արդյունքում, մինչև մեր իրավունքները ստորև վճիռներով վերականգնվելը`նշված պաշտոնյաների շահի, եկամտի առարկա դարձած գույքը, հանցավոր ճանապարհով Արաբկիր համայնքի, ապա Աննայի անվամբ սեփականացնելու, որից հետո օտարվել է` այլ գնորդների:
Ուստի` գույքը ետ վերադարձնելու, ուժի մեջ մտած վճիռներն ի կատար ածելու, մեր խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտությամբ, խնդրում ենք` սույն բողոքն օրենքով սահմանված կարգով և ժամկետում հսկողության տակ վերցնել, այն ուղղել ՀՀ Գլխավոր դատախազ` Ա,Հովսեփյանին, վերը նշված փաստերի, ապացույցների և ստորև, օրենքի ուժ ստացած վճիռների հիման վրա, հանձնարարություն տալու` ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին` ծառայական քննություն անցկացնել վերոհիշյալ մարմինների պաշտոնատար անձանց կողմից կատարած նշված գործողությունների,ինչպես նաև` կազմած նշված դատավարական ու այլ կեղծ և կեղծված փատաթղթերի վերաբերյալ և մեզ` արձանագրություն, եզրակացություն տրամադրել, մեր խախտված իրավունքները վերականգնելուն ուղղված` քրեական գործ հարուցելու մեղավոր անձանց նկատմամբ, այդ թվում` կեղծ` եզրակացություն, որոշումներ կայացնելու փաստերով, մեզ տուժողներ ճանաչել, մեր գույքը ետ վերադարձնել:
ՀՀ Վարչական դատարանի նախագահող դատավոր` Գալուստ Ղաիրբյանը, որի նկատմամբ` ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի 12.09. 2009թ.թիվ`ԴԴ5-Ե-5625 գրության համաձայն` Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից, հարուցվել է կարգապահական վարույթ, իմ բողոքի արդյունքում/կից` գրության և բողոքիս պատճենները/ քանի որ իր վարույթում քննվող վարչական գործով, հայցադիմումի բովանդակության եզրափակիչ մասի շարադրանքում` հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդությունն ոչ միայն ուշադրության չի արժանացրել, այլև կեղծված տեղեկանք է կազմել, իբրև`նման միջնորդություն բացակայելու մասին: Դեռ ավելին, երբ ինձ, ոստիկանության Արաբկիրի բաժնի և անձնագրային բաժանմունքի կողմից, կեղծ, վերը նշված տեղեկանքներով հայտնել էին, թե` համայնքի /սեփականատիրոջ/ դիմումի հիման վրա ես հանվել եմ հասցեի հաշվառումից, հարկադրված դիմել եմ դատական կարգով խախտված իրավունքս վերականգնելու այնինչ, ըստ 3-րդ ձևի, բնակարանային 17-րդ քարտի համաձայն մինչև` 25.12.2008թ.–ը հաշվառված եմ եղել հասցեում, որպիսի փաստերը, նշած դատավորն, այդ թվում առանց պարզելու,ստուգելու, շուրջ 10- ամիսներ քաշքշուկներով, դատական նիստերը հետաձգելով վճիռ էր կայացրել, որի արդյունքում և ընթացքում, պատասխանող` Արաբկիրի համայնքի ղեկավարը, այդ թվում քաջատեղյակ` Ա. Տրուբչանինովիս անունից 2008թ. հունվար ամսին, հասցեի տան սպասարկման, կոմունալ վարձավճարներըձեռքին, նաև` 05.02.2008թ. անչափահաս որդուս` Ա. Կարախանյանին հասցեում անձնագրավորելու, հաշվառելու, կցագրելու դիմումիս. 17.02.2008թ. կցագրում կատարելու մասին, Աննայի անվամբ կեղծ, առոչինչ որոշումներով, չունենալով իրավասություն, ավագանու փոխարեն, պաշտոնեական դիրքն ի չարն գործադրելով, սկզբում`07.03.2008թ. վերը նշված կերպով դիմում է անշարժ գույքի կադաստրի տարածքին` որպես համայնքի սեփականություն պետ. գրանցում կատարելու, ապա` 19.03.2008թ. դիմում է տարածքի ոստիկանապետին` ինձ հաշվառումից հանելու առոչինչ թիվ`25/01-7/139 գրությամբ, որից հետո` 28.04.2008թ. առոչինչ որոշումներով, գույքի վարձակալ ճանաչում`Ա.Տրուբչանինովային, օրինականացնում,անհատույց նվիրաբերում և որպես սեփականություն հանձնում վերջինիս:
Այսպես.
1. 27.10.2008թ. ՀՀ Վարչական դատարանի ՎԴ/2954/05/08 2008թ. ուժի մեջ մտած վճռով, ըստ հայցի Ալեքսանդր Տրուբչանինովի ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի, երրորդ անձ` Աննա Տրուբչանինովայի`Արաբկիրի թաղապետարանի գործողությունները` ՀՀ Ոստիականության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ պարոն Ա. Ղազարյանին ուղղված 19.03.2008թ.-ի թիվ 25/01-7/139 գրությունը` ք. Երևանի Կոմիտաս պող. 28 շ. թիվ 3 բնակարանի հաշվառումից իրեն հանելու վերաբերյալ, ճանաչել անվավեր, դատարանը բավարարել է` առոչինչ է ճանաչել նշված գրությունը, որպես դրա հետևանքի կիրառում, վերականգնել է` հասցեի բնակարանում հաշվառված լինելու իրավունքը /կից` վճռի պատճենը/:
2.Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, 10.12.2008թ. ըստ հայցի Ա. Տրուբչանինովի ընդդեմ Աննա Տրուբչանինովայի` բնակվելու իրավունքը խոչընդոտող գործողությունները դադարեցնելուն պարտավորեցնելու մասին պահանջը դատարանը բավարարել է, վերացրել նշված գործողությունները, հիմքում դնելով` ուժի մեջ մտած վճռով, Ալեքսանդր Տրուբչանինովի բնակելի տարածության օգտագործման նկատմամբ վերականգնված իրավունքը/կից` վճռի պատճենը/:
3. 26.01.2010թ. ՀՀ Վարչական դատարանի ՎԴ/1615/05/09 ուժի մեջ մտած վճռով, ըստ հայցի Ալեքսանդր Տրուբչանինովի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Աննա Տրուբչանինովայի,երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի Տ/Ս-ի, Արամ Ղարագյոզյանի` Աննա Տրուբչանինովային Կոմիտաս պող. 28 շ.թիվ 3 բնակարանի վարձակալ ճանաչելու մասին Արաբկիրի թաղային համայնքի ղեկավարի 28.04.2008թ. թիվ 51 որոշումն առոչինչ ճանաչելու, որպես հետևանք Արաբկիր թաղային համայնքի ավագանու 16. 08.2008թ. թիվ 05/12 որոշումը, Արաբկիր համայնքի ղեկավար Հ. Շահինյանի 05.09. 2008թ. թիվ 121 որոշումը, 17.09.2008թ. կնքված նվիրատվության պայմանագիրը, դրա հիման վրա Երևան քաղաքի հասցեի բնակարանի նկատմամբ Աննա Տրուբչանինովայի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մասնակիորեն,առոչինչ է ճանաչել`28.04.2008թ. թիվ` 51; դրա հիման վրա, 16.08.2008թ. թիվ`05/12; դրա հիման վրա, 05.09.2008թ. թիվ`121 որոշումները, սակայն, Աննայի անվամբ հասցեի տան նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը մերժել է, հիմքում դնելով` Արաբկիր թաղապետի և Աննայի միջև առկա նվիրատվության պայմանագրի, այլևս իրավաբանական ուժ չունենալու, քանի որ նրանց միջև պայմանագրային հարաբերությունները Աննայի անվամբ գրանցման փատով, ինչպես նաև` վերջինիս 21.10.2008թ.նոտարական կարգով, գույքը` Սարգիս Առաքելյանին, ապա վերջինիս անվամբ գրանցման փաստով, ապա նրա կողմից գույքը նոտարական կարգով` Արամ Ղարագյոզյանին օտարելու, վերջինիս անվամբ գրանցման փաստերով դադարել է/կից` վճռի պատճենը/:
4. 09.08.2012թ. ՀՀ Վարչական դատարանի թիվ` ՎԴ/0296/05/11 2012թ. ըստ Ալեքսանդր Տրուբչանինովի և Արտաշես Կարախանյանի ընդդեմ ՀՀ Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության, Արաբկիրի անձնագրային բաժանմունքի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի`Կոմիտաս պող. 28 շ. 3 բնակարանի օրինական տիրապետող` Ալեքսանդր Տրուբչանինովի որդուն`Արտաշես Կարախանյանին 05.02.2008թ. նույն հասցեում չհաշվառելու, չանձնագրավորելու և նույն հասցեից Ալեքսանդր Տրուբչանինովին հաշվառումից հանելու պատասխանողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու բոլոր պահանջները դատարանը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել` նշված մարմինների համապատասխանպաշտոնատար անձանց գործողությունները /կից` վճռի պատճենը/:
Եվ քանի որ, Աննայի նկատմամբ վերոհիշյալ փաստերով, նշված պաշտոնատար անձանց ծառայական քննությամբ համապատասխան օրենքով գործողություններ կատարելու, արձանագրություն, եզրակացություն կազմելու արդյունքում, քրեական գործի հարուցումը նյութերով մերժման որոշումները, եզրակացությունը կվերացվեն, ինչպես նաև` նշված համայնքի ղեկավարի, ոստիկանության բաժնի, անձնագրային բաժնի պետերին պատասխանատվության ենթարկելու հանգամանքները հիմք կդառնան, և կհաստատվի Աննայի և նշված պաշտոնատար անձանց հետ և կողմից մեր դեմ կազմակերպված հանցագործություն կատարելու արդյունքում, օրենքի ուժով օրինական տիրապետող` զինվորական 2-րդ խմբի հաշմանդամին և անրափահաս որդուն պատկանող գույքը, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, պաշտոնեական կեղծիքների, խարդախության զոհ դարձած գույքը,մեզնից հափշտակելու, նշված անձանց կողմից շահ ստանալու, ապօրինի ձևակերպումներով, հանցագործի անվամբ օրինականացնելու փաստերը:
Ուստի ներկայացնում եմ ստորև կից փաստաթղթերը, խնդրում եմ լուծել վերոհիշյալ կարգով դիմումիս ընթացքը:
Կից` դիմումումվ կայակոչած, փակագծերում նշված փաստաթղթերի պատճենները, Ա.Կարախանյանի կողմից միջադեպի ողջ խոսակցության, վեճի, Աննայի գոռոցները, վերջինիսհարվածի հետևանքով Ա. Տրուբչանինովիս ուժգին ցավիցբացականչությունը ձայնագրվածձայներիզի վրա, ծրարով:
Հարգանքով` Ս. Տրուբչանինով
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել