HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդուարդ Շարմազանովը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների քննադատական ելույթից հետո արտահերթ ելույթի ձայն խնդրեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա ԱԺ ամբիոնից մի քանի հռետորական հարց ուղղեց պատգամավորներին, ինչը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Վերջինս տեղից սկսեց հակադարձել Է. Շարմազանովին եւ աղմուկ բարձրացնել:

«ՀՀԿ-ից լավ ո՞վ գիտի ժողովրդի խնդիրները, 1999 թ.-ից ո՞վ է բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը, կրճատել աղքատությունը»,- ահա Է. Շարմազանովի այս խոսքերն էին նյարդայնացրել ընդդիմադիրներին:

«Այո, շատ լավ հասկանում ենք, որ 35.000 դրամը բավարար չէ ու դրանով հնարավոր չէ լուծել այն բազմաթիվ խնդիրները, որոնք կան, բայց հնարավորությունն այսօր սա է, ու կարիք չկա ընտրությունների նախաշեմին այս ամբիոնը դարձնել քաղաքական շահարկումների հարթակ։ Ժողովուրդը ընտրություններից ընտրություն բազմիցս ապացուցել է, որ իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի հետ եւ ՀՀԿ-ն պատրաստ է երկրի նախագահի գլխավորությամբ առանց որեւէ մեկին հաճոյանալու լուծել խնդիրները»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանություններ (9)

GAGIK
«ՀՀԿ-ից լավ ո՞վ գիտի ժողովրդի խնդիրները, 1999 թ.-ից ո՞վ է բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը, կր ճատել աղքատությունը», ԼԱՎ ԹԵՄԱ Է 32 ԱԿՈՒՄԲԻ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ- ԿԱՄ ԷԼ ՄԿՈՅԻ ՈՒ ՀԱՅԿՈՅԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ,,, ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՐՊԻՍԻ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՏՂԱՆԵՐԻ ՀԵՏ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ ՏԱԼՈՎ
hasmik
Երբ պիտի պրծնենք շարմազանովներից
Narine
Էստեղ են ասել... ոնց եմ ես ձեզանից զզվում............... էն օրը, երբ սրանցից պրծնենք 1000 հատ մոմ եմ վառելու, խոստանում եմ հրապարակավ....
Սարգիս
Նա/նրանք ավելի շատ փորձում են այսպիսի տեքստերով իրենք իրենց համոզել, որ ... ազատվեն մեղքի զգացման ծանրությունից...
Սվետլանա
Ոչ մի հարցի լուծում ժողովուրդը չի կապում ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում ժողովրդին հասցրեց անդունդի եզրին, իսկ թե ինչպես է ՀՀԿ-ն ընտրվում ժողովուրդը լավ գիտի' կեղծիքներով, թվեր նկարելով: Եթե շարմազանովները այդքան ազնվություն ունեն, թող գոնե լռեն: Քանի օր կարող են ապրել շարմազանովները այդ 35000-ով, դե եթե այդքան տղամարդ է, թող հրապարակայնորեն պատասխանի իմ հարցին:
Gevorg
VONC KARELI E ES TXAIN LURJ UNDYNEL...?IRAN HANDZNARAREL EN XOSEL
Հոմերոս
Էս ինչա, ԲՀԿ երիտասարդական PR գվարդիան արդեն սկսելա նախընտրական սեվ PR-ը, դէ ջայնամ, երեխեքը մի քանի կոպեկ կաշխատեն, ծառուկյանի հարստությունը դրանից չի նվազի
nina
Amot e,shaat amot.Berans bacel mi tveq.Joxovurdy lav giti ov ov e.
liana
miayn zzvanq em aprum...urish vochinch ays hhkakan cinizmic...sharamazanoviki ashxatavard@ tox darcnen 35000 dram axqatavardz u tesnenq vonc e goyutyun@ qarsh talu...heto nor tox bardzraguyn ambionneric mets mets xosi...amot el chen anum...gone dzaynerd ktreq mi xoseq...hazar amot

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter