HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կույր կնոջը փորձել են ստիպողաբար տանել հոգեբուժարան

Նաիրա Կարապետյանը նոյեմբերի 3-ին եկել էր «Հետքի» խմբագրություն՝ իր հետ կատարված տարօրինակ ու անհասկանալի պատմությունը պատմելու համար: Նաիրան ծնված օրվանից զրկված է տեսողությունից, դստեր հետ ապրում է Դավթաշենի հանրակացարաններից մեկում: Երբ օրեր առաջ (հոկտեմբերի 30-ին) սովորականի պես դստերը տանում էր նկարչական խմբակ, նրա հետ տեղի է ունեցել այս դեպքը, որի մանրամասները ներկայացնում է ինքը` Նաիրան:

«Ապրում եմ Դավթաշենում: Տեսողություն ընդհանրապես չունեմ, բայց միայնակ կարողանում եմ հոգ տանել 1 տարեկան 11 ամսական դստերս մասին: Այդ օրը դստերս տանում էի նկարչության: Նստեցի 36ա երթուղայինը, առավոտյան 10:30 -ի սահմաններում: Հարցրեցի վարորդին` կարո՞ղ է կանգառ անել Պուշկին-Մաշտոց խաչմերուկում, ասաց` չէ, էդտեղ կանգառ չկա: Ուղևորներից մեկը` երիտասարդ մի աղջիկ,  ասաց, որ կօգնի ինձ հասնել իմ ուզած տեղը. ինքն էլ է այդ կողմ գնում ու ասաց նաև, որ մենք ծանոթ ենք: Ես չճանաչեցի այդ աղջկան, բայց մտածեցի` միգուցե իսկապես ծանոթ ենք, ուղղակի ես չեմ հիշում: Այդ ժամանակ ուղևորներից մեկը զարմացավ, թե ինչու է այդ աղջիկն ինձ այդտեղ իջեցնում` այդպես ավելի հեռու է ստացվում իմ ուզած տեղից:

Երբ իջանք, ու ես խնդրեցի նրան ներկայանալ, նա ասաց, որ հիմա կասի և հարցրեց,  թե որտեղ է գտնվում նկարչական խմբակը, ասացի` Պուշկինի փողոցում, ԱԻՆ-ի մոտակայքում է: Ասաց` սպասեք, հիմա գալիս եմ, մի փոքր առաջ գնաց, մոտեցավ մի տղամարդու, ինչպես հետո պարզվեց, ոստիկանի, սկսեց խոսել հետը, ես մոտեցա նրանց այն պահին, երբ ոստիկանն աղջկան ասում էր` ուրեմն աղի հանք կտանենք: Աղջիկն ասաց՝ այո, և նրա շարժումներից (Նաիրան կարողանում է տեսնել լույսն ու ստվերը- «Հետք»), ինտոնացիայից  զգացի, որ շարունակ ժպտում է: Ասացի` ի՞նչ աղի հանք, ես երեխայիս նկարչության եմ տանում, դուք ինձ առաջարկեցիք ձեր օգնությունը, բայց ձեզ ո՞վ խնդրեց ինձ ճանապարհից շեղել, հետո մոտենալ ոստիկանին: Ոստիկանն ասաց, որ իրենք ուզում են ինձ օգնել, ասացի` այդ դեպքում ինձ մեքենա նստեցրեք և տարեք իմ ուզած տեղը, բայց պայմանով, որ այդ աղջիկն էլ հետս գա, որպեսզի իմանամ, թե ով է նա:

Ոստիկանը տաքսի կանգնեցրեց: Երբ նստեցինք, այդ աղջիկը, ով որպես Սոնա էր ներկայացել, իր մոտ գրանցեց ոստիկանի հեռախոսահամարը: Մեքենայի դուռը ծածկելիս ոստիկանը վարորդին ասաց` սրանց աղի հանք տարեք: Ես նորից զարմացած հարցրեցի, թե ի՞նչ Աղի հանք, ես այդտեղ չեմ գնում: Ոստիկանը պատասխանեց, որ այդտեղ էլ ԱԻՆ-ի գրասենյակ կա, ես ասացի, որ ինձ պետք է Պուշկին փողոցում գտնվող ԱԻՆ-ի մոտ գնալ, ոչ թե Ավանի: Երբ հասանք Պուշկինի փողոց, ու վարորդը հարցրեց, թե այդտեղից ոնց գնա, այդ աղջիկն ասաց, որ մեզ աղի հանք տանի: Ես փորձ արեցի դուրս գալ մեքենայից, բայց նա կողպեց մեքենայի դռները: Այդ ժամանակ ես ծեծեցի նրան, ու չեմ փոշմանում դրա համար: Ոստիկանությունում էլ նույնն բանը հետո ասացի: Արդյունքում նա դուռը բացեց, իջա մեքենայից, մի կնոջ օգնությամբ գտա երեխայիս նկարչական դպրոց տանող ճանապարհը:

Այնտեղ ինձ մոտեցան երկու հոգի, ներկայացան որպես ոստիկանության աշխատակիցներ, ասացին, որ ես մարդ եմ ծեծել, դրա համար ինձ տանում են բաժանմունք: Գնացինք Կենտրոնի ոստիկանական բաժանմունք,  ինձ և դստերս 4-5 ժամ պահեցին միջանցքում, որտեղ բոլորը ծխում էին: Հետո եկավ նաև այդ աղջիկը, ոստիկաններին ասաց, որ ինքն ինձ ուղղակի ուզում էր օգնել, ի՞նչ աղի հանք, դա ոստիկանն է ասել, ինքը կապ չունի: Ոստիկանությունում այդ ոստիկանի մասին ինձանից ոչինչ չէին հարցնում, տպավորություն էր, որ չէին էլ ուզում փնտրել նրան: Ինձ զարմացրեց ոստիկանների վերաբերմունքը. նրանցից մեկն ինձ հարցրեց, բա որ չեմ տեսնում, ո՞նց եմ երեխա ունեցել:

Ոստիկանությունում ինձ ասացին, որ գնամ տուն, և երբ զանգեն, անմիջապես ներկայանամ»:

Մի քանի օր անց Նաիրային զանգահարում են Կենտրոնի ոստիկանությունից և խնդրում ներկայանալ բաժանմունք ծանոթներից մեկի ուղեկցությամբ: Նաիրային թվում էր, թե ոստիկանները բացահայտել են դեպքի մանրամասները և պարզել, թե ով էր այդ աղջիկը, որ այդպես  համառորեն ուզում էր «օգնած լինել» իրեն` աղի հանքի հոգեբուժարան տանելու փորձով: Սակայն ոստիկանությունում ընդամենը  մեկ անգամ ևս լսում են Նաիրայի պատմությունը, գրի առնում ընթերակայի ներկայությամբ, և գործն այդքանով ավարտվում է, համենայն դեպս, այս պահի դրությամբ:

Նաիրային և իր դստերն «օգնել» ցանկացող աղջկա` Սոնայի հաշվով ոստիկանությունում ասել են, որ վերջինս անչափահաս է, և նրա դեմ գործ չեն կարող հարուցել:

 

Մեկնաբանություններ (21)

ANI D'LINDEMANN
HOGEBUJARANUM AZAT TEXER KAN sonaneriI HAMAR! son jan tes ete chtexavoren indz asa es el kez kognem
giz
Ruseren asaz: DUR DOM. Depqi bolor masnakizner@ yev hodvazagir@ nuynpes tarorinakutyan nshaner en zuzaberum.
Սիփան Ասատրյան
Հարգելինե՛ր, դատարկ բաների շուրջ մի վիճեք: Ասել եմ ու կասեմ, հասարակությանս մի մասը ունի լուրջ կրթության կարիք: Հասարակությանս մի մասըհիվանդ է, եթե չտեսնող անձին համարում է հոգեկան հիվանդ: Ես ինքս չտեսնող եմ: Եկեք մի օր հանդիպենք, զրուցենք, հետո դուք կասեք, թե ինչ հոգեկան խնդիրներ ունենք մենք: Նաիրային ճանաչում եմ: Դուք ունեք ձեր անհատական առանձնահատկությունները, նա էլ՝ իրենը: Եկեք ընդունենք մարդկանց այնպես, ինչպես նրանք կան: Եկեք լինենք հանդուրժող: Եթե չենք օգնում մարդկանց, իզուր տեղը եկեք չխաթարենք նրանց կյանքը: Ես տեղաշարժվում եմ չտեսնողների համար նախատեսված սպիտակ փայտիկի օգնությամբ: Ինձ ամեն օր առաջարկում են օգնություն, ես հաճույքով ընդունում եմ դա, որովհետև անտարբերությունից վատ բան չկա աշխարհում: Բայց ես չգիտեմ ինչ կանեի, եթե ինձ զոռով տանեին հոգեբուժարան: Հետաքրքիր է, ձեզնից յուրաքանչյուրը ինչպե՞ս կընդուներ այդպիսի քայլը իր նկատմամբ: Թողնում եմ ձեզ, մտածեք:
Zara
Ինձ հետաքրքիր է, ձեզանից որևէ մեկը անձամբ ճանաչում է Նաիրային? Որպես ընկեր կամ ծանոթ, ոչ որպես լրագրող, շփվել է նրա հետ?
HAYK PAPIKYAN
Es urax klinem, vor ays harci shurj dzer unecac boghoqin @ntacq taq, ayd jamanak parz kdarna, duq ev dzer nmannern eq hogekan hivand, te NAIRA KARAPETYAN@... I havelumn ays amenin asem, vor NAIRAN dzer u dzer nmanneri kariq@ amenevin chuni u ASTVAC chani, vor unena....
Sona
es arden shat erkar lur hetevum em te inch el avel karox e anel ays kin@.. u anzinq.. bayc inchpes asum en arden heriq e.. es hasarakutyn@ erb piti verjapes datoxutyun unena? gone kentronana inchpes ognen es knoj@ ir anchapahas erexai het drel qnnarkum en ov inch xosac.. inch asec.. es em tujox@ ! es vor haskanalov es patmuyan verj@ im kamoq chem boxoqel uremn mnacac@ kxndrem vor lren! kin@ chi haskanum senc hodvac a grel talis ba mancac@?
HAYK PAPIKYAN
Vorosh mardkanc, ovqer vor gaghapar chunen tesoghutyan xndirner unecogh mardkanc masin xorhurd ktai animast haytararutyunner chanein, porcein janachel ayd mardkanc, heto ezrakacutyunner anein... Ays depqin xorutyamb canot em ev ayd iravaban kochvacin kxndrei bjshkutyunic gaghapar kazmi, nor inch vor animast haytararutyunner ani...
Հեղինե
Այ քեզ անդաստիարակ, անչափահաս է... եթե էդ անչափահասի հարցերը հիմա չլուծեք, վաղը մյուս օր ավելի բեթեր թարախություն կանի...
Rina
Shaaat zargacac kina ahavor)))) enqan vor 1 tarekan 11 tarekan erexun tanuma erajshtakan dproc nkarchutyan...es aknabuj chem iravaban em bayc im porcic elnelov karox em asel vor kuyr mard@ chi karox shoxq tesnel...kam jpit@ tarberel ete i cne kuyr e... ha mek el enqan zargacaca vor vostikanneri mot erexun krcqov sksuma kerakrel...inch veraberuma herosin petk chi gtnel...ete ayd kin@ esqanic heto hl@ u boxoq unena tox dimi vostikanutyun iran kpatasxanen @st patshaji)))
Svetlana Kexvayanc
hargeli RIna duq kuyr exel eq vor asum eq vonca tarberum stver@ kam jpit@,duq aknabug eq??????i gitutyun dzez na shat zargacac kin e. es nra het andzamb canot em ev kxndrem myusnerin vor ognen gtnel ayd anamotnerin.((((((
Rina
Hexine ete cheq chanachum ayd mardun animast u anhimn hetevutyunner mi areq....nyut grox lragrox ur es? nyutit parzabanum ches talu? te es sxal nyutt mnaluya senc? es vorpes iravaban kasem estex voch mi past chka ...mi ban kasem vonc kara gitakic mard@ kuyr vichakum ira 1 tarekan 11 amsakan erexun tani nkarchakan xmbak? kam KUYR@ inchpesa tesnum stver@? kam inch giti jpit@ vonca linum?
TINA
AYS DEPQ2 NRANICA VOR VO4VOQ IRA GORCIN 4I NAYUM URISHI KYANQA NERXUJUM
Rina
Hargeli lragrox isk duq gorci manramasnerin canot eq? giteq inch e katarvel? te uxaki mek@ mi ban asela duq el gri eq arel...qani vor bolors gitenq vor lratvutyan pakas ka Hayastanum....kspasem dzer ardzaganqin...
....
inch zarmanalu el a che vor es tvin mard kara mardu ogni.. mi dzevi lseli che.. bayc mi ban kasem .. es lragrox@ knojic hivand e.. ete es patmutyun@ espes e lusabanel..
Sargis
Հայրենական ոստիկանների մի որոշ զանգվածի մոտ բռիությունն ու անտաշությունը նորություն չէ, ցավոք...
hasmik
ոչ ոք իրավունք չունի մարդուն հոգեբուժարան ուղարկելու,ոչ ոստիկանը, ոչ աղջիկը, օրենք գոյություն ունի, լավ եթե աղջիկը չգիտեր, բա ոստիկանը
Արամ Յակուբյան
Հարգելի Նարեկ Ալեքսանյան. Շատ եմ ցավում,որ ձեզ նման բանիմաց և գեղեցիկ շարադրանքի տեր լրագրողը,օբիեկտիվ չի նայում այս հարցին: Ախր պարզ երևում է չե,որ այդ աղջիկը ցանկացել է օգնել այդ կնոջը: Իսկ ինչ վերաբերվում է -ին դա ոստիկանի սխալ կողմնորոշվելու արդյունք է:
karen
Tarorinak patmutyunneri sharqic! Tvum er mi arkatsayin patmvatsq em kardum, ayn el heghinak@ chkaroghacav hetaqrqir verjabani hascnel!
haykUS
Idiot society, no respect for old and disabled.
Արամ Յակուբյան
Զարմանում եմ. ինչպես կարելի է օգնության ձեռք մեկնողին ծեծի ենթարկել և այդքանից հետո ել մեղքը բարդել ոստիկանի վրա....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա ավելի շուտ առևանգման փորձի նմանվեց: Հայաստանում մարդկանց պիտի ՕՐԵՆՔՈՎ ՍՏԻՊԵԼ ընդունել/հարգել այն,որ երկրի ԲՈԼՈՐ փոքրամասնությունները ՕՐԵՆՔՈՎ պիտի ունենան ՀԱՎԱՍԱՐ (սահմանադրական) իրավունքներ:ԹՈՒՅԼ ազգի նշան է քծնել ուրիշ ազգերի,բայց հոշոտել քո ազգի փոքրամասնություններին:Դրա համար երկրում «հեշտ թիրախները» ՕՐԵՆՔՈՎ լրացուցիչ պիտի պաշտպանվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter