HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երդմնակալության խորհրդանշական արարողություն` Գյումրիում

Նոյեմբերի 12-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ 21 ավագանիների երդմնակալության խորհրդանշական արարողությունը: Ինչու խորհրդանշական, քանի որ, ըստ օրենքի, տեղական ինքնակառավարման մարմինների նոր կազմը երդմնակալության արարողակարգը կատարում է ավագանու առաջին նիստի ժամանակ: Գյումրիի նորընտիր ավագանին իր առաջին նիստը կգումարի նոյեմբերի 22-ին, որտեղ առաջնահերթ կքննարկվի քաղաքապետարանում անկախ աուդիտ հրավիրելու հարցը: 

«Անելու ենք ամեն ինչ անկաշառ, ճիշտ, բարոյական արժեքների հենքի վրա,-խոստացավ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը,-այո, լինենք ազնիվ, արդար, խոսքի ազատություն բերենք ժողովրդին, բարոյահոգեբանական մթնոլորտը փոխենք եւ իրականացնենք այն ծրագրերը, որ կընտրենք թափանցիկ` ժողովրդի համաձայնությամբ: Մենք պիտի հաշվետու լինենք բնակչությանը, մարդիկ պիտի իմանան, թե ինչ ենք արել ու որքան ենք ծախսել: Այն, ինչ եղել է, թողնում ենք հետին պլան, գիծ ենք քաշում, ճահիճը չենք մտնում, կյանքը առաջ է ընթանում»:

Առաջիկա՝ 2013թ.-ի անելիքների ցանկից Գյումրիի քաղաքապետն առանձնացրեց երեք հիմնական ծրագրեր, որոնք փոքր բյուջեով, թեկուզ հանգանակության միջոցով, ձգտելու են իրականացնել: Քաղաքապետը հայտարարեց, որ քաղաքի մուտքի մոտ մեծ կամար է կառուցվելու, որպես հզորության խորհրդանիշ: Ավարտին է հասցվելու Ամենափրկչի կառուցումը, վերակառուցվելու է կենտրոնական հրապարակը:

«Քաղաքի փոշուց պիտի ազատվենք: Ես համամիտ եմ այս մտքի հետ, բայց ուրիշ փոշիներ էլ կան, որոնցից պետք է ազատվել,- խորհուրդ տվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը,-քաղաքի փոշին հեշտ է թոթափել, բայց կան փոշիներ, որ ավելի դժվար է, եւ ես կկամենայի, որպեսզի քաղաքապետը եւ ավագանին ձեռք ձեռքի տված այդ փոշիները թոթափեին`կեղծավորության, շողոքորթության, մեղավորության, ստախոսության փոշին թոթափեն, լինեն խոնարհ ծառայողներ: Երեք կարեւոր բան է պետք քաղաքապետին եւ ավագանուն հաջողության հասնելու համար`ծառայություն, ծառայություն եւ դարձյալ ծառայություն: Պաշտոնը վայելելու համար չէ, պաշտոն` նշանակում է ծառայություն: Պաշտոնավարել կնշանակե, թե ծառայել ժողովրդին»:

Երդմնակալության մասնակիցներից Մարտին Թադեւոսյանը նորընտիր քաղաքապետին հանձնեց ղեկավարման այն բանալին, որը 1967թ-ին քաղաքի ղեկավար Գեւորգ Ղարիբջանյանը նվիրել էր սոցիալիստական աշխատանքի հերոս Արտյոմ Միկոյանին: Բանալին դեպքերի բերումով ի պահ էր տրվել Մ. Թադեւոսյանին: Վերջինիս կարծիքով, Սամվել Բալասանյանն այն արժանին է, ում պիտի հանձնվեր այդ բանալին: Թեմի առաջնորդը օրհնեց ու քաղաքապետին հանձնեց խորհրդանշական շղթան` նշելով, որ այն զարդ չէ, ինչպես, որ զարդ չի համարվում եպիսկոպոսի պանակեն, այլ լուծ, որ պիտի կրի համայնքի ղեկավարն ու անտրտունջ ծառայի ժողովրդին:

 

 

Մեկնաբանություններ (2)

An Armenian Church Deacon
Dear Achapahian Serbazan, you bear one of the most respected last names in the recent (Ciliician) Armenian Church hierarchy.May your advice and benediction achieve their goal. Thank you Serbazan.
haymard
Ay kaghakapet jan, inch kamar? inch hraparak? chem haskanum et kaghake batsi mutkits u kentronits el tegh chuni? mi hat kaghakin nayek, poghotsnerin nayek. inch hzorutyan masin ek khosum? ed vor mi irakan hzor kaghake kamar uni vor vraz vraz kamar ek sarkum? eto vor sarketsik amen inch lava linelu hastat:) mardik gorts kunenan, man galu tegh kunenan, eritasardnere inch vor hetakrkrutyunner kunenan:) xndalu e. huys unenank vor tsekhits helank tsekhajure chnkank.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter