«Ժողովուրդ». դարձյալ մեղմ վերաբերմունք ցուցաբերեցին
Հայտնաբերվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որը հետախուզվում էր խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով հարուցված քրեական գործով: Նա կարճ ժամանակ ոստիկանությունում անցկացնելուց հետո արդեն ազատ է արձակվել. որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրության քաղաքից չբացակայելու մասին:
Նման մեղմ խափանման միջոց է կիրառվել այն դեպքում, երբ Սպարտակը տարիներ առաջ Գյումրու կենտրոնում փոխհրաձգությունից հետո կրկին հայտնվել էր հետախուզման մեջ, դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման, բայց վաղաժամկետ ազատ արձակվել: Եվ ահա, 5 տարի անց կրկին հայտնվեց «ռազբորկայի» կազակետում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել