HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հայկական Տիկո

Հայաստանի պանիր արտադրողների միության նախագահը հայտարարել է, թե երկու տարի առաջ մեկնարկած «Հայկական պանիր» ծրագրի արդյունքում հայ պանրագործները միայն վնասներ են կրել, ընդ որում՝ տուժել են նաև սպառողները, որովհետև պանիրը թանկացել է:

«ՉԻ» - Եթե հաշվի առնենք, որ ծրագրի նախաձեռնողը վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, մնում է միայն զարմանալ, որ Հայաստանում դեռ պանիր է արտադրվում: Ավելին, բանից պարզվում է՝ Հայաստանում դեռ պանրագործներ կան: Այս հարցում Տիգրան Սարգսյանը, փաստորեն, կարգին թերացել է: Պանիր արտադրողները համառ մարդիկ դուրս եկան. չեն արտագաղթում, և վերջ:

Երևի ժամանակն է, որ Տիգրան Սարգսյանը որևէ նոր ծրագիր մշակի՝ «Հայկական մեծ պանիր», «Շատ հայկական պանիր» կամ նման մի բան, որովհետև այսպես չի լինի: Հո թույլ չե՞ն տալու, որ մնան երկրում ու հեղափոխություն անեն:

Ի դեպ,երևի ժամանակն է, որ ընդդիմությունը հայտարարի «Հայկական Տիկո» ծրագրի մեկնարկի մասին: Մեկ էլ տեսար՝ վերացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter