«Հայկական ժամանակ». կարծս թե «սլաբո»
Երեկ ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացվեց ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Սակայն նախագիծը ներկայացրեց ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Ավանդույթ է, որ վարչապետը լիագումար նիստում նախագիծը ներկայացնելու սկզբում ելույթ չի ունենում»,- երեկ «ՀԺ» թղթակցին փորձել է համոզել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը և պնդել, թե ինքը 10 տարի է, ԱԺ-ում է և շատ լավ է հիշում:
Լավ չի հիշում: 2011 և 2012 թվականի բյուջեների նախագծերը լիագումար նիստում ներկայացրել է հենց Տ.Սարգսյանը 2010-ի նոյեմբերի 17-ին և 2011-ի նոյեմբերի 15-ին: Նիկոյանը այդ ժամանակ եղել է ԱԺ փոխխոսնակ:
Փորձագետների գնահատմամբ, իրականում վերջին 15 տարում առաջին դեպքն է, երբ վարչապետն ինքը չի ներկայացնում բյուջեի նախագիծը խորհրդարանին: Կարծիքներ կան, որ Սարգսյանը, այդպիսով, պարզապես խուսափում է բյուջեի մասին պատգամավորների հարցերին պատասխանելուց: Սրա մասին է վկայում նաև այն, որ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագիծը ներկայացրեց ինքը, բայց հենց վրա հասավ հարցեր տալու ժամանակը, «անգլիական ձևով» հեռացավ դահլիճից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել